«Բարձր գույքահարկը նշանակում է, որ քաղաքացին իր տան մեջ նստած հարստացել ա». Նիկոլ Փաշինյան
![]() Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ գույքահարկը բարձրացել է, որովհետև հարկման բանաձևը կապվել է գույքի շուկայական արժեքի հետ: «Հիմա որ գույքահարկը բարձրացել ա, դա նշանակում ա, որ ձեր տան գինը շատ ավելի բարձր ա, քան դուք դա զգում եք: Ես 2005-ին բնակարան եմ ձեռք բերել և մեր բնակարանը, որը դե յուրե իմը չի իհարկե, վաճառել ենք իմ ձեռք բերածից 3 անգամ թանկ գնով, որ նոր բնակարան ձեռք բերենք: Հետևաբար, բարձր գույքահարկը նշանակում է իր գույքի բարձր արժեք: Գույքահարկը մնում է համայնքների բյուջեում: 2019 թվականից ի վեր համայնքային բյուջեները կրկնապատկվել են։ Բայց սա էլ ամբողջը չէ. համայնքի բյուջեն ծախսվում է քաղաքացու կարիքների վրա, բայց մենք օրենսդրական այլ բարեփոխում ենք արել. համայնքներին պարտավորեցրել ենք բյուջեի մի մասը ծախսել մասնակցային բյուջետավորման միջոցով։ Այսինքն քաղաքացին որոշի՝ ինչի վրա ծախսել բյուջեի մի մասը: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
