«Դժվա՞ր է էդքան, մի հատ Քի Վեսթի թուղթը գտեք, ցույց տվեք էլի, խճճվել եք»․ Գառնիկ Դանիելյանը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() «Սիրտս կտրաքի, եթե չասեմ․ ասում եք՝ բանակցային գործընթացին ծանոթացել ենք Իլհամ Ալիևից․ նախկին նախագահներից ոչ մեկի հետ չեք խոսեցել․․․ Ամեն ինչ գալիս է էդ մեծամտությունից՝ «ի՞նչ ունենք խոսելու, կգնանք Ադրբեջանից կճշտենք, էլի»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Էսքան ասվում է՝ որևէ փուլում Արցախը ՀՀ կազմում ճանաչելը չի եղել, բայց պարզվում է, որ եղել է, իսկ Մեղրիի մասով՝ Խորհրդային Միության ժամանակ ուզեցել են, որ Նախիջևանի հետ կապը լինի, բայց ոչ մեկը չի գնացել էդ քայլին։ Ընդամենը պետք է արածը գնահատվեր ու արածի վրա նորը կառուցվեր, ոչ թե եղածը քանդել, ջնջել ու ասել՝ «Մեղրին հանձնում ենք ու վերջ»,- նշեց Դանիելյանը։ Պատգամավորը հավելեց․ «Էդ ինչ ա՞ ձեր թղթերի վիճակը, որ չեք կարում մի Քի Վեսթի թուղթ գտնեք ձեր արխիվներից, դժվա՞ր է էդքան, մի հատ Քի Վեսթի թուղթը գտեք, ցույց տվեք էլի, խճճվել եք, ասում եք՝ թուղթը չենք կարողանում գտնել»։ |
«Գերիների վերադարձի համար պետք է ուժի հարաբերակցությունը փոխվի». Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
2416:24«Կրակոցը միամիտ ինձ է կպել. միջադեպի հետ կապ չունեմ». Լյուդվիգ Գյուլնազարյան (տեսանյութ)
4515:54Լավրովն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (տեսանյութ)
6415:44«Բրիտանիան ինչ-որ բան է ակնկալում Ադրբեջանից». Հակոբ Բադալյան
5615:36Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը
8315:26«Ադրբեջանի բանտում գտնվող մեր հայրենակիցներն ավելի համարձակ են, քան ՀՀ իշխանությունը». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8015:18