Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.

«Կարո՞ղ է պարզվի, որ բանակցությունների ընթացքում էլ Ռոբերտ Քոչարյանը Վարդան Օսկանյանի հետևից է բանակցել». Նիկոլ Փաշինյան

133
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2025 թ., 18:54
«Կարո՞ղ է պարզվի, որ բանակցությունների ընթացքում էլ Ռոբերտ Քոչարյանը Վարդան Օսկանյանի հետևից է բանակցել». Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում Լևոն Քոչարյանը հարց հղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կիսո՞ւմ եք ձեր թիմակցի կարծիքը արցախցիների վերաբերյալ: Հիշեցնենք՝ երեկ Ալեն Սիմոնյանը արցախցիներին մեղադրեց չկռվելու և «Լոս թռնելու» համար:
Հարցին այդպես էլ հստակ պատասխան չտալով՝ Նիկոլ Փաշինյանը կրկին սկսեց մեղադրանքներ ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Վարդան Օսկանյանին:
«Ես ուզում եմ հասկանալ՝ ձեր հայրիկը Վարդան Օսկանյանի հետևում թաքնվում ասում է, թող Վարդան Օսկանյանը բանակցի, իսկ կարո՞ղ է պարզվի, որ բանակցությունների ընթացքում էլ ինքը չի կարողացել բանակցել, Վարդան Օսկանյանի հետևից է բանակցել: Ես ամեն ինչը հրապարակել եմ, չկա մի տեղում դրված, ցաքուցրիվ է: Այդ հրապարակվածը ձեր վիճակը միայն վատացնելու է, իզուր հույսեր մի կապեք: Հենա ամերիկացիները հրապարակեցին, դա ձեզ լա՞վ էր, թե՞ վատ էր: Հրապարակման հետ կապված հույսեր մի փայփայեք, այնտեղ ձեզ հուսադրող ոչ մի բան չկա, մեզ համար էլ չկա, բայց ձեզ համար էլ չկա»: