«Եթե ձեր հայրիկն ինձ հետ բանավիճելու բան չունի, ես ձեզ հետ ընդհանրապես բանավիճելու բան չունեմ». Նիկոլ Փաշինյանը` Լևոն Քոչարյանին
![]() Լևոն Քոչարյանի հարցին պատասխանելու շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձեց՝ բոլորդ մեղադրում եք, թե բանակցությունները զրոյական կետից ենք սկսել, լավ ընթացող բանակցությունները ո՞վ կզրոյացներ ու նոր կետից կսկսեր: «Դուք ասում եք զրոյական կետից, որից հետո բանակցությունները ձախողվեցին, եթե բանակցությունները ձախողված չլինեին, զրոյական կետի մասին խոսելու անհրաժեշտություն չէր լինի: Բանակցային գործընթացը, որ հաջողված լիներ, նոր եկողը կասեր՝ այս ինչ լավ է, բերեք այդ բանակցային գործընթացի դափնիները վերցնենք մեզ: Ես զարմանում եմ՝ մինչև հիմա խոսում եք ԼՂ-ի կարգավիճակի ճանաչել չճանաչելուց: Մեր ընդհանուր պրոբլեմները նրանից են, որ մենք չենք առերեսվում ճշմարտությունների հետ: Ասացի՝ եկեք գնանք ուղիղ եթերում խոսենք, ձեր հայրիկի փոխարեն դուք հանդես եկաք, որ բանավիճելու բան չունեք, ի՞նչ եք եկել այստեղ բանավիճում, հիմա ունե՞ք բանավիճելու բան, թե՞ չունեք: Եթե ձեր հայրիկն ինձ հետ բանավիճելու բան չունի, ես ձեզ հետ ընդհանրապես բանավիճելու բան չունեմ: Հայրիկին այսօր երեկոյան հարցրեք, ամեն դեպքում կա բանավիճելու բան, թե՞ չկա, թող հայրիկն էլ զանգի իր գործընկերներին, ովքեր 2021 թվականի ընտրություններից առաջ միավորվել էին, որպեսզի միասնական ճակատով հանդես գան»,- ասաց նա: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
