Հայտնաբերվել են Սամարայի նախկին քաղաքապետի և նրա կնոջ դիերի հատվածներ
![]() Հայտնաբերվել են մոտ 1 ամիս առաջ սպանված Սամարայի նախկին քաղաքապետ Վիկտոր Տարխովի և նրա կնոջ՝ Նատալյայի դիերի որոշ հատվածներ։ Նախօրեին իրավապահները ձերբակալել էին նախկին պաշտոնյայի թոռնուհուն՝ Եկատերինա Բելսկայային, ով կրկնակի սպանության համար գլխավոր կասկածյալն է։ Կինը փողի, այդ թվում՝ թմրանյութերի համար, սպանել է հարազատներին, մասնատել, մարմնի մասերը աստիճանաբար դուրս բերել տնից ու տաքսիով տեղափոխել։ Բելսկայան չի ընդունել իր մեղքը, հրաժարվել է հետաքննության հետ համագործակցել։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Եկատերինա Բելսկայան պլաստմասե տակառը տանում հարազատների՝ Նատալյա և Վիկտոր Տարխովների տան մուտքից։ Հանցագործությունը թաքցնելու համար նա գնել էր քիմիական նյութեր ու պլաստիկ տակառներ։ Բելսկայան չի հասցրել ամբողջությամբ ազատվել դիակներից։ Մարմնի կտորների մի մասը մնացել է բնակարանում։ Նրա տանը հայտնաբերվել են նաև սպանվածների հեռախոսները, անձնագրերը։ |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
