Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 փետրվարի, 2025 թ.

«Ի՞նչ անկախության մասին է խոսքը, եթե թուրքը գրեթե ամեն օր պահանջներ է ներկայացնում». Արսեն Նիկողոսյան

56
Այսօր, 15:30
«Ի՞նչ անկախության մասին է խոսքը, եթե թուրքը գրեթե ամեն օր պահանջներ է ներկայացնում». Արսեն Նիկողոսյան

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ձեռք է բերել անկախությունը։ Սա բացարձակ աբսուրդ է։ Հայաստանը եղել է անկախ պետություն, հաղթանակած պետություն, և միայն իր իշխանության օրոք այն հասցվել է կապիտուլյացիայի։ Կապիտուլյացիա բերած վարչապետը, ով երկիրը տարավ քաղաքական, ռազմական ու ինստիտուցիոնալ փլուզման, հիմա հայտարարում է մի բան, որը բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Ի՞նչ անկախության մասին է խոսքը, եթե թուրքը գրեթե ամեն օր պահանջներ է ներկայացնում, սպառնում ու ներխուժում մեր սահմաններ։ Ի՞նչ անկախություն, եթե Հայաստանում պետական ինստիտուտները այլևս չեն գործում, իսկ իշխանությունը սպասարկում է օտար շահեր»:

Աղբյուրը`   Արսեն Նիկողոսյան