Փաստաբանները բողոքի ակցիա կիրականացնեն` հրաժարվելով պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց
ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարել է․ «Այսօր՝ 2025 թվականի փետրվարի 3-ին Փաստաբանների պալատում տեղի է ունեցել ակումբի նիստ: Ակումբի նիստին ներկայացվել են վերջին շրջանում իրականացված գործողությունները, մասնավորապես՝ փաստաբանական ծառայությունները, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ավելացված արժեքի հարկից ազատելու վերաբերյալ շուրջ 1200 փաստաբանի կողմից ստորագրված հանրագրի ներկայացումը կառավարություն, Հիշեցնում ենք, որ Օրենքի կիրառությունը՝ – Էական բացասական ազդեցություն է ունենում անձանց խախտված իրավունքների պաշտպանության վրա. – շեշտակի ավելացնում է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը՝ սահմանափակելով իրավաբանական օգնության հասանելիությունը, մատչելիությունը և դատական պաշտպանության իրացման հնարավորությունը. – չնախատեսված էական ֆինանսական բեռ է առաջացնում անհատ փաստաբանների և փաստաբանական կազմակերպությունների համար, որոնք պետք է շարունակեն իրավաբանական օգնություն տրամադրել արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակներում. – լրացուցիչ ծանրաբեռնում է փաստաբանների աշխատանքը, ինչպես նաև լրացուցիչ ծախսերի առիթ է դառնում՝ հաշվապահական ծառայություններից օգտվելու պարտադիր անհրաժեշտություն ստեղծելով. – սահմանափակում է փաստաբանական ինստիտուտի զարգացման հնարավորությունը՝ ակնհայտ անհամաչափորեն դժվարեցնելով դժվարացնելով նորաստեղծ փաստաբանական գրասենյակների կազմավորումը՝ պայմանավորված ծանր հարկային բեռով, – խտրական պայմաններ է ստեղծում փաստաբանական գործունեություն իրականացնողների համար, ի տարբերություն տնտեսության այլ բնագավառների, որտեղ կիրառվում են հարկային արտոնյալ պայմաններ. Ակումբի նիստի մասնակիցները հերթական անգամ արտահայտել են իրենց դժգոհությունը իրավասու պետական մարմինների կողմից մարդու իրավունքների պաշտպանության համակարգը խաթարող և խտրական հարկային քաղաքականությունը փաստաբանական համայնքի նկատմամբ. Փաստաբանների ակումբի նիստի քննարկման արդյունքներով որոշվել է՝ Նշված օրը ՝ Հ.Գ.1 Նույն օրը ՀՀ փաստաբանների պալատում կանցկացվի մամուլի ասուլիս, ինչպես նաև փաստաբանների ակումբի քննարկում հաջորդ գործողությունների մասին: 1. Ակումբն անկախ փաստաբանների հարթակ է, որը նախատեսված է փաստաբանների նախաձեռնությունների և մասնավոր հարցերի քննարկման և իրագործման համար: 2. Բողոքների ակցիաներին մասնակցությունը փաստաբանների համար կրում է կամավոր բնույթ»: |
«Եթե ճնշումը շարունակվի, ստիպված են լինելու վերանայել թանկացման որոշումը»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
3111:36Լոս Անջելեսում Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ցույցեր են (տեսանյութ)
5111:32«Մետրոյում ձեզնից շորթում են տոմսի կես գինը». Էդգար Ղազարյան
4511:18««Քյաբաբ առ քյաբաբ», «կոպեկ առ կոպեկ» ընկել են ժողովրդի ջանին»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
5411:12«Միայն Ավինյանը չէ, որ ուզում է լավ ապրել». քաղաքացիներ (տեսանյութ)
4411:00«Աստծուն թողել, Նիկոլ են պաշտում, էս ի՞նչ ա դառել ազգը»․ քաղաքացի
5310:36