«Պատկան մարմինները մտնում են քաղաքացու գրպանը, այնտեղ փող են դնում և դուրս են գալիս». Վաղարշակ Հակոբյան
«Պետության կայացման համար երբեմն քայլեր կան, որ պետք է կատարվեն, գործիքակազմեր կան, որ պետք է ներդրվի: Ես մեր ընդդիմադիր գործընկերներին և քաղաքացիներին խնդրում եմ, որ այս կոնտեքստում դիտարկեն հայտարարագրման ինստիտուտի ներդրումը»,-Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: Պատգամավորի խոսքով՝ որոշ մարդիկ հայտարարագրումը ներկայացնում են՝ որպես քաղաքացու գրպան մտնել՝ հաշվի չառնելով, որ իրենք խոսում են 100 հազար դրամ յուրաքանչյուր քաղաքացու հետ տալու մասին՝ ինչ-որ գործողության արդյունքում: «Մենք՝ որպես պետություն, տեսնելու ենք, թե ֆինանսական շարժերն ինչ էֆեկտիվությամբ և ուր են գնում, որի արդյունքում ավել հարկեր են գոյանալու: Այս պրոցեսի արդյունքում կարող է մոտ 70 մլրդ դրամ հետ վերադարձվի մեր քաղաքացիներին»,-նշել է պատգամավորը՝ հավելելով. «Եթե ձեր որակմամբ սա քաղաքացիների գրպանը մտնել է, ապա պատկան մարմինները մտնում են այդ գրպանը, այնտեղ փող են դնում և դուրս են գալիս»: |
27 տարի առաջ այս օրը Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց (տեսանյութ)
4810:42«Ռուսական և ուկրաինական կողմերի հետ հանդիպումներ են նախատեսվում»․ Թրամփ
9310:31Վրաստանում բողոքի ցույցերը գիշերը շարունակվել են (տեսանյութ)
9309:49Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
5909:36«Իշխանությունը փոթորկից առաջ տեղեկատվական նախապատրաստություն է տեսել». Տիգրան Աբրահամյան
7009:12Իրանի նախագահը Թեհրանում ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնականին
11101:22