Ձերբակալվել է Իրանի` Հանրապետության հրապարակում երգող քաղաքացիներից մեկը
Հունվարի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 23/1 հասցեի մոտ մի քաղաքացի կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ քաղաքային ավտոբուսում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։ Տեղում ոստիկանները պարզել են, որ այդ արարքը կատարել է Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի, ում երբ թիվ 10 երթուղու ավտոբուսում նախազգուշացրել են, որպեսզի դադարեցնի անհարգալից վերաբերմունքը հասարակության նկատմամբ, նա չի դադարեցրել արարքը և շարունակել է արհամարական վերաբերմունքը, այդ թվում՝ տրանսպորտում հայհոյանքներ է հնչեցրել քաղաքացիների հասցեին։ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ այդ անձը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Միլարդ Վահիդն է, ում նաև մի քանի քաղաքացիներ փորձել են կարգի հրավիրել, սակայն նա վիճաբանել է, ապա ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իրեն նկատողություն արած Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Յուրի Բ․-ին և Երևանի բնակիչ 21-ամյա Գագիկ Ա․-ին՝ վերջիններին պատճառելով ֆիզիկական ցավ։ Էրեբունու ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել են Մ․ Վահիդին, ձերբակալել ու տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրանցին ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ձերբակալվածների պահման վայր։ Ձերբակալվածն իրանցի այն քաղաքացիներից մեկն է, ով օրեր առաջ, իր համերկրացիների հետ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգեր է երգել։ |
ԶՊՄԿ-ի աշխատակիցները գործադուլ են անում (տեսանյութ)
32Երեկ, 23:54«Սա կեղտոտ, ծրագրված շոու էր՝ կազմակերպված Բաքվի ռեժիմի կողմից»․ Փույա Հոսսեինի
73Երեկ, 21:12«Լինելու ենք տրանսպորտի սակագնի թանկացումը բոյկոտող քաղաքացիների կողքին»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
77Երեկ, 20:54«Ասուլիս՝ ոչ մի բանի մասին»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
55Երեկ, 20:36«Բոյկոտում ենք՝ շնորհակալություն հայտնելով վարորդներին»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
69Երեկ, 19:30Աղմուկ-աղաղակ՝ կառավարական ամառանոցների մոտ (տեսանյութ)
97Երեկ, 19:18