Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«ՀՀ-ում ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմում է արձանագրվելու». Նիկոլ Փաշինյան

90
Երեկ, 13:00
«ՀՀ-ում ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմում է արձանագրվելու». Նիկոլ Փաշինյան

Այսօր Կռավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց պետական 52 մարմնից հետ վերցնել 423 միավոր տրանսպորտային միջոց՝ դրանք ամրացնելով Պետական գույքի կառավարման կոմիտեին։

«Մեքենաների մեծամասնությունը աճուրդային եղանակով կվաճառվի, որոնք թարմ են, կփոխարինվեն պետական համակարգում առկա հին մեքենաներով»,- հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ նշելով, որ

աճուրդները տեղի կունենան էլեկտրոնային եղանակով։

«Այս որոշումից հետո ՀՀ-ում ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմում է արձանագրվելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ենթադրում եմ, որ մեր երկրի պատմության մեջ ավելի քիչ ծառայողական ավտոմեքենաներ չեն արձանագրվել, ինչը կարևոր է երկու ուղղությամբ, որ մենք կառավարման մարմինների ներկայացուցիչներին մղում ենք ավելի շատ շփվել մարդկանց հետ, նաև բյուջետային ծախսերի ուղղությունները փորձում ենք ավելի արդյունավետ դարձնել»,- նշեց նա։

«ՀՀ-ում ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմում է արձանագրվելու». Նիկոլ Փաշինյան