ՊՆ-ն թանկ ձնագնացներ է ձեռք բերել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեում ՊՆ-ին առնչվող մի շարք քրեական գործեր են քննվում։ Դրանցից մեկը վերաբերում է 10 ձնագնացների ձեռքբերմանը։ Բանն այն է, որ ՊՆ-ն եվրոպական արտադրության ձնագնացներ է գնել՝ շուկայական արժեքից մի քանի անգամ թանկ գնով։ Նույն ձնագնացներից, բայց անհամեմատ ավելի ցածր գնով և փոքր քանակությամբ՝ ընդամենը 2 հատ, ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ձնագնացների ձեռքբերման հետ կապված՝ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանին, որը համակարգում է մատակարարումների ոլորտը, հարցրինք ձնագնացների մասին, քանի որ սա տեղեկությունները ճշտելու ամենակարճ ճանապարհն էր։ Սակայն նա շնորհավորեց մեզ բանակի տոնի առթիվ և հորդորեց իրեն նամակ գրել՝ խոստանալով, որ կպատասխանի բոլոր հարցերին, եթե դրանք գաղտնիք չեն պարունակում։ Հակակոռուպցիոն կոմիտեի մեր աղբյուրը հաստատեց՝ այո, նման վարույթ կա, բայց այն հարուցվել է ոչ թե վերջերս, այլ՝ 2024 թվականին»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Քրիստինե Պեպելյանը, Սարո Թովմասյանն ու Ռուբեն Սասունցին ևս արձագանքել են Վարդան Ղուկասյանի կոչին (լուսանկար)
5211:54«Մարդկանց ավելի շատ հնարավոր է համախմբել տրանսպորտի գների դեմ պայքարում, քան ազգային հարցերում»․ Թաթուլ Հակոբյան
4511:36Արմենչիկը, Արման Հովհաննիսյանն ու Տիգրան Ասատրյանը արձագանքել են Վարդան Ղուկասյանի կոչին (լուսանկար, տեսանյութ)
8010:54«Պետք է շարունակենք պայքարը՝ մինչև ուղեվարձը նվազի 100 դրամ»․ Սոնա Աղեկյան
5910:36«10 անգամյա ուղևորության փաթեթը դարձել է 1500 դրամ՝ նախկին 2200-ի փոխարեն»․ Արմեն Գալջյան
6210:06Արցախցի «պրակտիկանտին» հեռացրել են՝ Բագրատ Սրբազանի հետ շփվելու համար․ «Հրապարակ»
6309:12