«Ինչո՞ւ փաթեթները «Թել-Սել» հավելվածում չկան»․ Տիգրան Ավինյան
![]() Ինչպես հայտնի է, հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ Երևանի քաղաքապետարանի կողմից գործարկվեց transport.yerevan.am կայքը, որտեղ ներառված են սակագնային բոլոր փաթեթները։ Վերջիններս պետք է հասնելի լինեին նաև «Թել-Սել» հավելվածում, որոնք սակայն դեռևս չկան․ ««Թել-Սել»-ն ո՞ւր է, ինչո՞ւ է ուշանում, ոնց որ թե իրենք պետք է շահագրգռված լինեին, որ օր առաջ տոմսային համակարգի վաճառքը իրենց հավելվածով տեղի ունենար»,- գործակարգավարականի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ի պատասխան՝ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նշեց՝ այսօր է խոսել «Թել-Սել»-ի գործընկերոջ հետ, փոխանցել են, որ այսօրվանից հավելվածում փաթեթները հասանելի կլինեն։ «Մենք պետք է գույքագրենք, թե ով ինչ պետք է աներ, հասկանանք՝ ով ինչ է արել, ով ինչ չի արել և պետք է լուրջ խոսակցություն ունենանք մեր գործընկերների հետ»,- հավելեց Ավինյանը։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
