«Թողեք ժողովուրդը պատասխանի՝ ուզո՞ւմ է ԵՄ-ի հետ լինել, թե՞ ոչ»․ Վահրամ Աթանեսյան
Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի օրենսդրությունը հստակ սահմանում է, որ վերպետական կառույցներին անդամակցության հարցը որոշվում է հան-րա-քվե-ով: Առանց ժողովրդի կամքը հարցնելու երկիրը խցկել են «թուրքական աշխարհ»՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ, հիմա ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե նախաձեռնողներին ինչ պիտակ ասես՝ չեն կպցնում: Թե բա՝ գազը կթանկանա, ցորեն չենք ստանա: Ռուսաստանը դռնեդուռ ընկած՝ գազի գնորդ է փնտրում և ավելի ցածր գին է առաջարկում, քան Հայաստանին: Ռուսաստանը Ղազախստանի հետ ցորենի «պատերազմ» է սկսել: Ի՞նչ եք էս ժողովրդին ցնորամիտ վախեր ներշնչում: ԵԱՏՄ մտնելիս նրա կամքը հարցրե՞լ եք: Ասում են՝ «Եվրամիությունում մեզ չեն սպասում, հերթի մեջ չկանք»: Իսկ բերված օրինագիծն ընդամենը այն մասին է, որ պետք է Հայաստանի ժողովրդի կամքը պարզել՝ ուզու՞մ է Եվրամիության հետ լինել, թե՞ ոչ: Թողեք ժողովուրդը պատասխանի էդ հարցին: Դա իշխանության տիրոջ անկապտելի իրավունքն է»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |
«Ադրբեջանում ոչ միայն իշխանական գործիչների բարբաջանքն է տիրաժավորվում, այլ նաև ընդդիմադիրների դատողությունները»․ Աննա Կոստանյան
3618:12«Փաշինյանը և Թրամփը որոշակի անձնական շփումներ ունեն»․ Արման Բաբաջանյան
5717:48«Տիկին Մանասյանին կոչ եմ անում սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն կատարել ՄԻՊ պարտականությունները»․ Գառնիկ Դանիելյան
3417:21«Թողեք ժողովուրդը պատասխանի՝ ուզո՞ւմ է ԵՄ-ի հետ լինել, թե՞ ոչ»․ Վահրամ Աթանեսյան
5017:09«Նիկոլն ինչ հայտարարում է՝ ստանում է դրա ճիշտ հակառակ արդյունքը»․ Սամվել Ֆարմանյան
7915:48Մոլդովայի նախագահը մեկնել է Կիև
18613:20