«Մեկնարկում է տեխնոլոգիական հսկաների ուժերի հարաբերակցության փոփոխություններ». Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հետաքրքիր բաներ են կատարվում Վաշինգտոնում: Washington Post-ը գրում է, որ Գուգլը արհեստական բանականության հարցում աջակցություն է ցուցաբերել Իսրայելական բանակին՝ Գազայի դեմ գործողությունների համար: Թերթը հղում է անում Գուգլի ներքին գրագրությանը: Ըստ հոդվածի, Գուգլը արձագանքել է Իսրայելի պաշտպանության նախարարության հարցմանն ու տրամադրել արհեստական բանականության ծառայություններ, որոնց շնորհիվ էլ Իսրայելի Զինուժն իրականացրել է իր մշակումներն ու դրանց օգնությամբ թիրախավորել Գազան: Ընդ որում նշվում է, որ Գուգլի աշխատակիցներից մեկը ղեկավարությանը հորդորել է չմերժել Իսրայելի ՊՆ դիմումը, քանի որ հակառակ դեպքում Իսրայելը կդիմի ամպային տեխնոլոգիաների հարցում Գուգլի մրցակից Ամազոն ընկերությանը: Այստեղ մի քանի ուշագրավ տեղեկությունների արձանագրում: Ամազոն ընկերությունը պատկանում է միլիարդատեր Ջոզեֆ Բեզոսին, որը հիմնադիրն ու սեփականատերն է: Ուշադրություն, Բեզոսն է նաև Washington Post-ի սեփականատերը: Եվս մեկ ուշագրավ տեղեկատվություն: Washington Post-ը ԱՄՆ նախագահի ընտրությանը ամերիկյան լրատվամիջոցների շարքում մեծ հեղինակություն ունեցող այն երեք պարբերականներից մեկն էր, որոնք ավանդաբար կոչ էին արել իրենց ընտրողներին քվեարկել դեմոկրատ թեկնածուների օգտին, սակայն 2024 թվականի ընտրությունից մի քանի օր առաջ իրենց ընթերցողներին հայտնել էին, որ չեն անում որևէ կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու կոչ: Մեկը Washington Post-ն էր, մյուսը Los Angeles Times-ը և մյուսը՝ US Today-ը: Ջոզեֆ Բեզոսը ներկա էր նաև Դոնալդ Տրամպի պաշտոնամուտի արարողությանը: Ի դեպ, համաշխարհային մամուլն արարողության հիշարժան դրվագների շարքում է դասել Բեզոսի հարսնացուի՝ Լորեն Սանչեսի հագուստի տպավորիչ դեկոլտեն: Ի դեպ, մամուլում թևածել է նաև լուսանկարն այն դրվագի, երբ Ֆեյսբուքի սեփականատեր Ցուկերբերգերը մի ակնթարթ հայացք է գցում իր կողքին կանգնած Սանչեսի դեկոլտեին: Բայց, վերադառնանք արհեստական բանականությանն ու Washington Post-ում «մերկացված» Գուգլին: Մեծ է հավանականությունը, որ տեղեկատվությունը պարբերականին է հասել ԱՄՆ հատուկ ծառայությունների շնորհիվ: Եվ հատկանշական է, որ հրապարակումը տեղի է ունենում Տրամպի պաշտոնամուտից անմիջապես հետո: Այն միաժամանակ հարվածի տակ է դնում փաստորեն թե´ Իսրայելին, թե´ Գուգլին: Հնարավոր է «մի զարկով՝ երկու նապաստակի» էֆեկտ: Մի կողմից այսպես ասած լծակ Իսրայելի հանդեպ, ինչը Տրամպին թերևս պետք է, և մյուս կողմից Գուգլի, ինչը թերևս Տրամպի աջակից թիմի «տեխնոլոգիական» հավակնությունների շրջանակից է: Իսկ այդտեղ են Մասկը, նույն Բեզոսը: Ըստ ամենայնի, Տրամպի նախագահությամբ մեկնարկում է տեխնոլոգիական հսկաների «մեծ քառյակի» (Գուգլ, Մետա, Ամազոն և Մայքրոսոֆտ) միջավայրում այսպես ասած ստատուս-քվոյի կամ ուժերի հարաբերակցության որոշակի փոփոխությունների գործընթաց»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Երևանի քաղաքապետարանի՝ 2 միլիարդ դրամի շեղումը». Գրիգոր Իսկանդարյան
7301:06«Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորն ասում է՝ հայերը սիրում են վերահսկվել ուրիշների, ոչ թե իրենց կողմից». Տաթևիկ Հայրապետյան
7900:48«Փաշինյանը գոռում է հանուն պետության․ մունդռիկություն մի՛ արա»․ Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողին (տեսանյութ)
8700:36«Ուրբաթ թռնում են Հռոմ, կիրակի հետ գալիս․ կործանվող երկրում հնարավո՞ր է դա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
83Երեկ, 23:36«Եթե ես վարչապետ լինեի, գետինը կմտնեի»․ Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
118Երեկ, 22:30«Լավ կլիներ՝ Փաշինյանը Դավոսում լիներ, մեր ներվերն էլ հանգիստ կլիներ»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 22:18