«Արցախի հանձնումն ինչ-որ մեկի վրա բարդելը չի ստացվելու»․ Հայկ Մամիջանյան
![]() «Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա»,- իր ելութում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Իհարկե, ձեզ մոտ ամեն ինչ է ստացվում, բայց այդ մեկն անհնար է ստացվի։ Դուրս գանք, փողոցում հարցնենք՝ ո՞վ է հանձնել Արցախը, բոլորը կպատասխանեն՝ Նիկոլ Փաշինյանը։ Այդ քարոզչական մեթոդը չի աշխատելու, ձեռք քաշեք ու ուրիշ սուտ հորինեք։ Ինչ վերաբերում է 5+2-ին, ապա պարոն Ռուբինյանն ինքը շատ լավ գիտի, ասեմ ավելին՝ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ դա Հայաստանի համար ամենալավ լուծումն էր, բայց հիշեցնեմ, որ մեր բանակցած տրամաբանության մեջ Լաչինի ու Քարվաճառի հետ կապված փոփոխությունը տեղի էր ունենալու բացառապես հանրաքվեով։ Այդ իրադարձությունները փոխկապակցված էին»,- ասաց Մամիջանյանը՝ հավելելով. «Այն ժամանակ, երբ դուք հանձնեցիք Լաչինն ու Քարվաճառը, Ալիևը հայտարարեց, որ նախորդ բանակցային տրամաբանության մեջ այս տարածքները հավերժ մնալու էին հայկական, և դուք նույնպես դա հոյակապ գիտեք, պարզապես դուք չեք հարգում, չեք սիրում, իսկ որոշ դեպքերում նաև ատում եք ՀՀ քաղաքացուն, որովհետև այսքան սուտ ու աղբ լցնել մեր քաղաքացիների վրա, չի կարելի»։ |
«Գերիների վերադարձի համար պետք է ուժի հարաբերակցությունը փոխվի». Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
2416:24«Կրակոցը միամիտ ինձ է կպել. միջադեպի հետ կապ չունեմ». Լյուդվիգ Գյուլնազարյան (տեսանյութ)
4515:54Լավրովն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (տեսանյութ)
6415:44«Բրիտանիան ինչ-որ բան է ակնկալում Ադրբեջանից». Հակոբ Բադալյան
5615:36Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը
8315:26«Ադրբեջանի բանտում գտնվող մեր հայրենակիցներն ավելի համարձակ են, քան ՀՀ իշխանությունը». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8015:18