«ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները հեռախոսները կոտրելու «բազմաթիվ եղանակներ» ունեն». Մարկ Ցուկերբերգ
![]() Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը բլոգեր Ջո Ռոգանի հետ փոդքաստում ասել է, որ ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունները մեսենջերների հաղորդագրություններ մուտք գործելու «բազմաթիվ եղանակներ» ունեն, թեև գաղտնագրումն ինքնին, ինչպես Signal-ում կամ WhatsApp-ում, մնում է հուսալի: Քննարկումն սկսվել է հեռուստահաղորդավար Թաքեր Քարլսոնի հիշատակումից հետո, ով մեղադրել էր հետախուզական գործակալություններին իր Signal մեսենջերի հաղորդագրությունները կարդալու համար, ինչը, ըստ նրա, թույլ է տվել նրանց իմանալ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի իր պլանների մասին: Ցուկերբերգը բացատրել է, որ քիչ հավանական է, որ հետախուզական ծառայությունները կոտրեն Signal-ը, քանի որ դրա գաղտնագրման մակարդակը բարձր է: «Signal-ը, ինչպես WhatsApp-ը, օգտագործում է սովորական բաց կոդով ծածկագրում, ինչը տեխնիկապես անհնար է դարձնում սերվերների միջոցով հաղորդագրությունների հասանելիությունը նույնիսկ հենց Meta-ի համար»,- ասել է նա: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ նամակագրության հասանելիությունը կարելի է ձեռք բերել հենց օգտատիրոջ սարքը կոտրելու միջոցով։ «ԱԱԾ-ն կամ ԿՀՎ-ն, հավանաբար, շատ ուղիներ ունեն դա անելու համար: Եթե հեռախոսը կոտրվում է, ապա գաղտնագրումն այլևս պաշտպանիչ չէ»,- նշել է Meta-ի հիմնադիրը: Ի վերջո, Ցուկերբերգն օգտատերերին խորհուրդ է տվել ջնջել հաղորդագրությունները, որպեսզի նվազագույնի հասցվի օտարների ձեռքն ընկնելու վտանգը, եթե իրենց սարքը կոտրեն: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
