Վրաստանում դեռահասների մահացու վրաերթից հետո առաջացած բախումների արդյունքում 8 մարդ է տուժել
573
Երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2024 թ., 21:36
![]() Վրաստանի Բոլնիսիի շրջանի Նախիդուրի գյուղում գիշերը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, որոնց պատճառը նախօրեին դժբախտ պատահարի արդյունքում երկու դեռահասների մահն էր, տուժել են տեղի ութ բնակիչներ և մի քանի ոստիկան։ Ծայրաստիճան լարված իրավիճակին միջամտել են հատուկ ջոկատայինները։ Երկուշաբթի երեկոյան Բոլնիս-Մառնեուլի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով երկու դեռահասներ մահացել են՝ մեկը տեղում, երկրորդը՝ ավելի ուշ՝ հիվանդանոցում։ Տեղի բնակիչները կասկածել են, որ վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը շտապօգնության բժիշկների հետ փորձում է հեռանալ դեպքի վայրից։ Հավաքվածները փորձել են նրան դուրս բերել մեքենայից, զայրացած ամբոխը շրջել է շտապօգնության մեքենան։ Բախումներ են տեղի ունեցել տեղի բնակիչների և ոստիկանության միջև։ |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
