Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 28 դեկտեմբերի, 2024 թ.

«Մեզ երկու բան է դեռ փրկում». Ստեփան Դանիելյան

190
Երեկ, 17:06
«Մեզ երկու բան է դեռ փրկում». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեզ երկու բան է դեռ փրկում։
1. Խեղկատակին ոչ ոք լուրջ չի վերաբերվում։ Եթե լուրջ վերաբերվեին, ապա այնպես կպատժեին, որ կերազենք անգամ Սիրիա լինել։ Հայ ժողովրդին և Թյուրիմացությանը միմյանցից տարանջատում են, համարելով, որ Թյուրիմացության իշխանությունը հավերժ չէ։
2. Հայաստանը, որպես տարածք, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, դեռ պետք է, և վերացումը նոր աշխարհաքաղաքական դասավորություն ու նոր մարտահրավերներ է կարող առաջացնել։
Բայց այս երկու գործոնները հավերժական չեն, եթե հայ ժողովուրդը չի ցանկանում պետություն ունենալ, ապա այլընտրանքային տարբերակներ միշտ էլ կարող են գտնել»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան