«Հասարակական տրանսպորտով չերթևեկողները արդարությունից են խոսում»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբևէ Երևանի հասարակական տրանսպորտում «ժողովրդի ծոցից ելած» ՔՊ-ական իշխանության որևէ բարձրաստիճան պաշտոնյա տեսած կա՞ք։ Փողոցից պալատ ընկած, բիրդան աղա դարձածները մի քանի տարում Երևանում տներ գնեցին, ծառայողական թանկ ավտոմեքենաներով են երթևեկում ու հասարակական տրանսպորտի սակագնի թանկացում առաջարկելով՝ խոսում են արդարությունից։ Խոհարարին պետք է կերցնել իր եփած կերակուրը։ Նիկոլ Փաշինյան, ՔՊ-ական նախարարներ, երեսփոխաններ, Տիգրան Ավինյան, Երևանի քաղաքապետարանի բարձր պաշտոնյաներ, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ, երթևեկեք Երևանի գերբեռնված ավտոբուսներով, ձյան, անձրևի, ամառվա բարկ արևի տակ կանգառ կոչվածներում, բաց երկնքի ներքո ժամերով սպասեք ավտոբուսների, պիկ ժամերին գերբեռնված ավտոբուսներում կանգնելու համար մի ոտքի տեղ ճարեք ու հետո առաջարկներ արեք հասարակական տրանսպորտի սակագնի վերաբերյալ։ Սնուփ Դոգից ետ ուզեք չկայացած համերգի համար պետբյուջեից նրան տրված 6 միլիոն դոլարը և այդ գումարն ուղղեք Երևանում հասարակական տրանսպորտի բարելավմանը։ Արդարությունից մի խոսեք, դուք անարդար եք»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին՝ գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը»․ Արա Պողոսյան
3419:24«Հնարավորության դեպքում Բաքուն Մոսկվային կհասցնի «удар ниже пояса»». Արմեն Աշոտյան
4619:00Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
6417:30«Փաշինյանը հայտարարում է, որ հայության ճակատագիրն իրեն չի հետաքրքրում». «ՀայաՔվե»
6117:24Գերմանիայում սուգ է հայտարարվել
9416:54«Արցախցիների անձնագրերը Հայաստանը չի ճանաչել, իսկ Կոսովոյի անձնագրերը ճանաչել է»․ Նաիրա Կարապետյան
5516:18