Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.

«ՔՊ-ի անդամների համար զրոյից կգրվեն բարեվարքության նորմեր»․ Արթուր Հովհաննիսյան

84
Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ., 12:00
«ՔՊ-ի անդամների համար զրոյից կգրվեն բարեվարքության նորմեր»․ Արթուր Հովհաննիսյան

«Որոշում ենք կայացրել բարեվարքության նորմեր սահմանել կուսակցականների համար, դրանք ոչ թե նոր նորմեր են լինելու, այլ զրոյից գրվելու են»,- «Շանթ»-ի եթերում հայտնեց ԱԺ «ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ, ըստ էության, բարեվարքության վարքականոններ ՔՊ-ն չի ունեցել, կուսակցությունն ունի կանոնադրություն, որտեղ ամփոփված են որոշակի դրույթներ, բայց դրանք, փորձը ցույց տվեց, կյանքը ցույց տվեց, որ բավարար չեն։

Հարցին, թե մինչև Ամանոր հնարավո՞ր է, որ ՀՀ գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, Հովհաննիսյանը պատասխանեց՝ ասելով․ «Մենք քաղաքական մարմին ենք, մենք չենք կարող քննարկել դատախազի գործողությունները։ Դատախազությունը ինչ կանի՝ կապված քրեական գործերի հետ, որոնք կապ ունեն Հովիկ Աղազարյանի հետ, ես չգիտեմ և ցանկություն էլ չունեմ դրանց մասին տեղեկատվություն ունենալու»։

«ՔՊ-ի անդամների համար զրոյից կգրվեն բարեվարքության նորմեր»․ Արթուր Հովհաննիսյան