«Դիվանագետը նրա համար է, որ երկիրը տանի պատերազմի՞»․ Էդգար Ղազարյան
«Զորիկը՝ Զոհրաբ Մնացականյանը, 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո մինչև 2020 թվականի պատերազմի ավարտը և դրանից հետո որոշ ժամանակ զբաղեցրել է ԱԳ նախարարի պաշտոնը։ Այդ մարդու պատասխանատվության վրա է մնում հայ-ադրբեջանական բանակցությունների տապալումը, պատերազմը, պատերազմի ռազմական գործողությունները դիվանագիտական ճանապարհով չդադարեցնելը»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Նա էն նախարարն ա, ով տեղյակ չի եղել, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին։ Եվ հիմա այս կերպարն ասպարեզ ա եկել և դառել ա Արարատ Միրզոյանի գործընկերը»,- արձանագրել է Ղազարյանը։ Նա հավելել է, որ նույնը վերաբերում է ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանին, ով «գնացել, մասնակցում ա Ծառուկյանի կազմակերպած ֆորումներին, դիվանագետ ա, էդ նույն Զորիկի տեղակալն ա եղել նախապատերազմյան շրջանում»։ «Բա որ դուք դիվանագետ էիք, պատերազմ ու դրա հետևանքների հեղինակն ո՞վ ա, դիվանագետը նրա համար է, որ երկիրը տանի պատերազմի՞, թե՞ բարիդրացիական հարաբերություններ հաստատի տարբեր երկրների հետ»,- ասել է Ղազարյանը։ |
Սալոմե Զուրաբիշվիլին վերջնաժամկետ է ներկայացրել
85Երեկ, 23:54Թրամփն սպասում է Պուտինի հետ հանդիպմանը
103Երեկ, 23:42«1979թ․ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները «ճամփու դրեցին» Յըլմազ Չոլպանին». Էդգար Էլբակյան (լուսանկար)
106Երեկ, 17:12«Զուրաբիշվիլին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել»․ Կոբախիձե
152Երեկ, 16:30«Հիշողության թարմացում»․ Լուսինե Հարոյան (տեսանյութ)
114Երեկ, 15:18«Գյումրին պետք է վերջնականապես ձերբազատվի աղետի գոտի ընկալումից»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
101Երեկ, 14:54