Ֆրանսիան նոր վարչապետ ունի
![]() Էմանուել Մակրոնն ուրբաթ օրը կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուին նշանակել է Ֆրանսիայի նոր վարչապետ: Այսպիսով ավարտվեցին քաղաքական փակուղային օրերը, որ սկիզբ էին առել անցյալ շաբաթից, երբ անվստահության պատմական քվեից հետո տապալեց նախորդ կառավարությունը: 73-ամյա Բայրուն տասնամյակներ շարունակ եղել է ֆրանսիական քաղաքականության նշանավոր դեմք: Կենտրոնամետ Դեմոկրատական շարժման հիմնադիրն ու առաջնորդը, որը հայտնի է՝ որպես MoDem, ֆրանսիական հանրությանն առավել հայտնի է 1993-1997 թվականներին պահպանողական կառավարությունում կրթության նախարարի պաշտոնում աշխատելով: Բայրուն նախագահի թեկնածու է եղել երեք անգամ՝ 2002, 2007 և 2012 թվականներին։ Նրա լավագույն արդյունքը գրանցվել է 2007 թվականին, որտեղ նա զբաղեցրել է երրորդ տեղը՝ հավաքելով ձայների գրեթե 19%-ը։ 2017 թվականին նա դարձավ Մակրոնի հիմնական հանրային աջակիցներից մեկը՝ հետաձգելով իր սեփական նախագահական հայտը՝ պաշտպանելու երիտասարդ թեկնածուին: |

«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
10300:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
139Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
118Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
175Երեկ, 22:37
«Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտն՝ ընդդեմ Հայաստանի անկախության մասին հռչակագրի». Արա Զոհրաբյան (լուսանկար)
134Երեկ, 21:48
«Կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակային հատվածը». Վարդան Ոսկանյան
128Երեկ, 21:24
