Ուկրաինան շուտով կարող է կորցնել ևս 2 քաղաք
![]() Ուկրաինան շուտով կարող է կորցնել Դոնեցկի մարզում գտնվող Պոկրովսկն ու Կուրախովոն քաղաքները ռուսական զորքերի գրոհի հետևանքով, գրում է Bild-ի խմբագիր Քրիստոֆեր Բուլը։ Ըստ ուկրաինացի զինվորական դիտորդների՝ Ուկրաինայի զինված ուժերը Կուրախովոյից հարավ շրջապատման վտանգի տակ են։ Կիևի գլխավոր շտաբը հայտնում է, որ այդ տարածքում թեժ մարտեր են ընթանում, սակայն մարտերի մասին ավելի կոնկրետ տեղեկություններ չեն հաղորդում: 45 կմ դեպի հյուսիս՝ Պոկրովսկում, իրավիճակն էլ ավելի դրամատիկ է։ Ուկրաինական զորքերը վերջերս հայտնել են քաղաքի ծայրամասերում մի քանի դիրքեր կորցնելու մասին: Ըստ ռուսամետ բլոգեր Յուրի Պոդոլյակայի՝ ռուսական զորքերը գտնվում են արդեն 1,5 կմ հեռավորության վրա, իսկ բուն քաղաքում գործում են ռուսական դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանումներ։ Պոկրովսկի անկումը (ուկրաինական զինված ուժերի հիմնական նյութատեխնիկական հանգույցը) կլինի Կիևի ամենալուրջ պարտություններից մեկը վերջին ամիսներին: Դրա գրավումը ռուսական զորքերին թույլ կտա խափանել հակառակորդի մատակարարման գծերը և շարունակել հարձակումը։ |

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10101:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
11900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
114Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
154Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
96Երեկ, 23:00
