«Փաշինյանի գրառումները սպառվում են միայն «չկրթվածների» շրջանում»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Հայաստանում որևէ ընտանիք իր համար չի ծախսում ավելի շատ, քան այդ ընտանիքի համար ծախսում է պետբյուջեն: Սա մանիպուլյատիվ բնույթի դասական հայտարարություններից է, որի վարպետն է Նիկոլ Փաշինյանը: Բայց, այստեղ իհարկե հարկ է ընդգծել, որ այդ «վարպետությունը» գնահատելու համար պետք է լինել դատողական մտածողությունից զուրկ, պետք է չունենալ գրագիտության բավարար աստիճան: Կամ այլ կերպ ասած՝ պետք է լինել անգետ: Որովհետև միայն անգետը կարող է սպառել այդօրինակ հայտարարություն: Եվ Նիկոլ Փաշինյանը դա լավ գիտի: Եվ փաստացի ստացվում է, որ մի ձեռքով իբրև թե «հանրահռչակելով» կրթվելը, մյուս ձեռքով Փաշինյանն անում է գրառումներ, որոնք սպառման ենթակա են միայն «չկրթվածների» շրջանում: Դա ընդամենը ցույց է տալիս այն, ինչի մասին արտահայտվել եմ մի քանի անգամ, որ կրթության «հանրահռչակման» արշավը ունի գերազանցապես քարոզչական նպատակ և որևէ սկզբունքային առնչություն չունի կրթության իրապես կարևորությանը միտված քաղաքականության հետ: Կամ, այդօրինակ գրառումներն իհարկե կարող են սպառել մարդիկ, որոնք շատ լավ հասկանում ու պատկերացնում են, որ դա երեսպաշտություն ու մանիպուլյացիա է, բայց առաջնորդվելով հարմարվողականությամբ գերադասում են հավանելը: Բայց, դա արդեն այլ խոսակցության նյութ է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Հատված՝ Ալիևի՝ այս տարվա հունվարի ելույթից». Տաթևիկ Հայրապետյան
8303:06Աննա Հակոբյանը նպատակ է դրել կրթել Էդգար Ղազարյանին
8700:18«Թիքթոքյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ չի քննարկի»․ Երկրորդ նախագահի գրասենյակ
7700:06«Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի»․ Արման Մուսինյան
95Երեկ, 23:48«Նախկին նախագահներին կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել, հակառակ դեպքում ժողովրդին կօգնեմ՝ հետևություններ անել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
99Երեկ, 23:12«Խորհուրդ ենք տալիս բանավիճել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հետ»․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
83Երեկ, 22:36