Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Պուտին-Ասադ հանդիպում չի նախատեսվում»․ Պեսկով

1384
Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ., 15:12
«Պուտին-Ասադ հանդիպում չի նախատեսվում»․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական գրաֆիկում Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպում չի նախատեսվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ն: Պեսկովը նաև ասել է, որ Բաշար Ասադին ու նրա ընտանիքին քաղաքական ապաստան տրամադրելու մասին որոշումը կայացրել է ՌԴ նախագահը: «Պարոն Ասադի գտնվելու վայրի մասին ոչինչ չունենք հայտնելու»,- հավելել է նա։