Էրդողանը կարծում է, որ աշխարհում առաջնորդներից մնացել են միայն ինքն ու Պուտինը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոլորակի վրա մնացել է ընդամենը երկու առաջնորդ՝ ինքը և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը։ Այս տեսակետը նա հայտնել է Գազիանթեփ նահանգում երիտասարդների հետ զրույցի ժամանակ։ «Ներկայումս աշխարհում մնացել են երկու [փորձառու] առաջնորդներ։ Ես և Վլադիմիր Պուտինը ենք մնացել։ Ես դա ասում եմ ոչ այն պատճառով, որ ես ես եմ։ Բայց իմ պաշտոնավարման ժամկետը 22 տարի է։ Գրեթե նույնը պարոն Պուտինի պարագայում է։ Մյուսները հեռացել են: Եվ մենք ցանկանում ենք, որ մեր երկխոսությունը շարունակվի, օրինակ, [կանցլեր] Անգելա Մերկելի հեռանալուց հետո քաղաքականությունն ավարտվեց Գերմանիայում»,- ասել է Էրդողանը։ Նա նշել է, որ մեծ հարգանք է տածում Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի նկատմամբ։ «Նրա հարգանքի աստիճանը մեր հանդեպ բոլորովին այլ էր, և նա իսկապես լավ առաջնորդ էր, օրինակ, Ռամադանի ժամանակ (նկատի ունի մուսուլմանների սուրբ ամսվա ընթացքում ծոմապահությունը) Շրյոդերը մեզ մոտ գարեջուր չէր խմում: Նա հարգանք է ցուցաբերել: Շրյոդերի հետ մինչ օրս երկխոսությունը շարունակվում է, և նա ժամանակ առ ժամանակ գալիս է Թուրքիա»,- ասել է նա։ Նա հավելել է, որ «Շրյոդերը շատ ուժեղ դիրք է զբաղեցնում գերմանական քաղաքականության մեջ» և հույս է հայտնել, որ «Թուրքիայի քաղաքականության մեջ կլինեն նմանատիպ գործիչներ»։ |
«Երևանի քաղաքապետարանի՝ 2 միլիարդ դրամի շեղումը». Գրիգոր Իսկանդարյան
7301:06«Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորն ասում է՝ հայերը սիրում են վերահսկվել ուրիշների, ոչ թե իրենց կողմից». Տաթևիկ Հայրապետյան
7900:48«Փաշինյանը գոռում է հանուն պետության․ մունդռիկություն մի՛ արա»․ Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողին (տեսանյութ)
8700:36«Ուրբաթ թռնում են Հռոմ, կիրակի հետ գալիս․ կործանվող երկրում հնարավո՞ր է դա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
83Երեկ, 23:36«Եթե ես վարչապետ լինեի, գետինը կմտնեի»․ Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
118Երեկ, 22:30«Լավ կլիներ՝ Փաշինյանը Դավոսում լիներ, մեր ներվերն էլ հանգիստ կլիներ»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 22:18