Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 11 հունվարի, 2025 թ.

«Քաղաքական պայքարը ապագայի նախագծերի պայքար է»․ Ստեփան Դանիելյան

144
Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ., 03:06
«Քաղաքական պայքարը ապագայի նախագծերի պայքար է»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքական պայքարը ապագայի նախագծերի պայքար է, այսինքն՝ մտքի, երևակայության ու կամքի։
Մեր պարտությունը սկսվեց, երբ երդմնազանց ֆիդայինը հայտարարեց, որ «հեղափոխությունն ավելի կարևոր, քան Արցախի հաղթանակը։
Ասադն էլ պարտվեց, երբ իր իշխանությունը դարձավ անիմաստ, զուրկ ապագայի նախագծից՝ կոռումպացված և դաժան։ «Կոռուպցիան» բառացի նշանակում է ժանգոտած։
Ժանգոտած է Հայաստանի գործող ռեժիմը, ժանգոտած էր նաև նախկին իշխանությունը, սակայն Մտքի դաշտն էլ է ժանգոտած ու չենք կարողանում Ապագայի Պատկեր կառուցել։ Իշխանափոխությունը այդ աշխատանքի հետևանքն, այլ ոչ թե հակառակը՝ իշխանափոխություն, հետո կմտածենք ինչ անել»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան