Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու` Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից
![]() Օլաֆ Շոլցը պաշտոնապես հաստատվել է՝ որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (SPD), գրում է Bild-ը։ SPD համագումարը տեղի է ունեցել Բեռլինում հունվարի 11-ին՝ դաշնային ընտրություններից վեց շաբաթ առաջ։ Քաղաքական գործչի նախընտրական ելույթը տևել է 51 րոպե, և 600 պատվիրակներ նրան դիմավորել են 6,5 րոպե բուռն ծափահարություններով, հայտնում է Welt-ը։ «Ընտրությունները հիմնարար որոշում կլինեն Գերմանիայի հետագա ուղու համար, երբ երկիրը խաչմերուկում է,- ասել է Շոլցը,- եթե փետրվարի 23-ին Գերմանիայում սխալ շրջադարձ կատարենք, հաջորդ առավոտ արթնանալու ենք այլ երկրում։ Դա չպետք է տեղի ունենա»,- զգուշացրել է կանցլերը: Ներկայիս կանցլերը նաև տագնապալի է անվանել Ուկրաինայի ռազմական հակամարտությունը, Ավստրիայում և մի շարք այլ երկրներում աջ պոպուլիստների աճը և հայտարարել, որ Միացյալ Նահանգներում ուժերը «միտումնավոր աշխատում են Արևմուտքում մեր ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար»: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
