Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 11 հունվարի, 2025 թ.

«Սույն երեսփոխանը պետբյուջեից ամսական 1 միլիոն դրամ ռոճիկ է ստանում»․ Ոսկան Սարգսյան

66
Այսօր, 16:18
«Սույն երեսփոխանը պետբյուջեից ամսական 1 միլիոն դրամ ռոճիկ է ստանում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ական երեսփոխան Գագիկ կամ Գուրգեն Մելքոնյանը, ով չգիտես թե ինչ ծառայությունների համար Ռոբերտ Քոչարյանի օրոք գեներալի կոչում է ստացել, անհեթեթ, սակայն վտանգավոր հայտարարությամբ յուղ է լցնում Հայաստանի ու Ռուսաստանի միջև ներկա բարդ հարաբերությունների կրակի վրա։ Եվրոմիությունում Հայաստանին ո՞վ է սպասում, որ Օվերչուկը, Մեդվեդևը, Զախարովան դրա դեմը առնեն։ Այսպիսի փուչ հայտարարություններ անելու համար սույն երեսփոխանը պետական բյուջեից ամսական գրեթե 1 միլիոն դրամ ռոճիկ է ստանում, երբ սահման պահող, իրենց կյանքը վտանգող պայմանագրային զինծառայողները 170-190 հազար դրամ աշխատավարձ են ստանում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան