«Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ
![]() Ադրբեջանը Սերբիային տեղեկացրել է, որ ստիպված է եղել դադարեցնել օրական 1,7 մլն խորանարդ մետր գազի մատակարարումը «Շահ Դենիզ» հանքավայրի խնդիրների պատճառով: Այս մասին ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Երկրի ղեկավարը մատնանշել է ընթացիկ ձմեռային սեզոնի համար երկրում առկա էներգիայի բավարար պաշարները, սակայն հույս է հայտնել, որ ադրբեջանական մատակարարումները շուտափույթ կվերականգնվեն։ «Մենք բավականաչափ գազ ունենք մատակարարելու համար, քանի դեռ երրորդ աղետը չի պատահել: Ես չգիտեմ, թե ինչ կլինի: Հույս ունեմ, որ ադրբեջանցիները մեկ-երկու ամսում սա կուղղեն։ Եթե դա հնարավոր չէ, ապա առաջիկա 4 ամսում մենք ստիպված կլինենք օրական ավելացնել 2-2,5-3 միլիոն [խմ]։ Մենք ձմռանը շատ ավելի մեծ սպառում ունենք, դա կբավականացնի բոլոր պաշարները սպառելու համար, բայց գազի և նավթի պակաս չի լինի»,- վստահեցրել է նախագահը։ 2024 թվականի դեկտեմբերի վերջին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո Վուչիչը նշել է Նիշի մերձակայքում գազով աշխատող էլեկտրակայանի համատեղ կառուցման ծրագրի կարևորությունը, որը կապահովի էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր։ Արտգործնախարար Մարկո Ջուրիչի խոսքով, Բաքվի շնորհիվ Սերբիայի էներգետիկ անվտանգությունը «այս անհանգիստ ժամանակներում» զգալիորեն ամրապնդվել է։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
