«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը հայտնում է․ «Ազգային արժեքների պահպանման անհրաժեշտությունը Մինչև այդ խնդիրի համակողմանի քննությանը անցնել, ես ստիված եմ նախ նորից անդրադառնալ ապազգայնացմանը նպաստող, ազգայինի կարևորությանը նսեմացնող որոշ, խիստ վտանգավոր հայտարարություների վրա: Հտլերյան նացիզմի դեմ մղվող պայքարը, երբ հետագայում համեմվեց ազգայինի դերի և տեղի մասին խորհրդային ժամանակներից դեռ մնացած թերի, հաճախ էլ տրամագծորեն սխալ պատկերացումների հետ մեզանում ցավոք, բավական լուրջ բացասական, հետևանքներ էլ ունեցավ: Պարզունակ մտածելակերպ ունեցող մեր քաղաքական գործիչներից շատերը, որոնք չէին էլ հասկանում, թե առաջընթացի, քաղաքակրթության զարգացնան համար ինչ առանձնահատուկ դեր է հատկացվել ազգերին, այսօրվա վարչապետի առաջնորդությամբ սկսեցին պնդել, որ ազգային արժեքերի, ինքնության, մեր մշակույթային առանձնահատկությունների պահպանման, մերի, հայրնիի, հայրենիի սիրության, ազգասիրության պահանջը իզուր տեղն է շատ կաևորվում: Դա անցիալի մնացուկ է: Իմաստ չունի, այդ խնդրով լուրջ քարոզչություն ծավալել, միջոցներ ծախսել, ապազգայնացման դեմ լրջորեն պայքարել: Բանը հասավ նույնիսկ նրան, որ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց, ազգայինի պահպանման քարոզը ընդամենը կարմիր շոր է, չարժի այն հագնել, որ իզուր տեղը չգռգռենք թշնամի ցուլերին: Մտավոր կարողությունների պակասը, պատմության դասերը չսովորելը, զուգորդված վախկոտության, աթոռապաշտության հետ իրոք շատ կործանարար հետևանքներով է հղի: Ցավոք բացի նիկոլականներից մեր քաղաքական դաշտում էլ դեռ կան այլ գործիչներ ևս, որոնք չիմացության կամ օտարներից կախվածության պատճառով ազգապահպանմանման, ապազգայնացման դեմ պայքարի պահանջը բավարար չափով չեն արժեվորում: Չեն էլ ուզում հասկանալ, որ մրցակցությանը դիմանում, պատմության թատերաբեմից չեն հեռանում միայն այն ազգերը, այն ժողովուրդներն ու նրանց այն պետությունները, որոնք իրենց ինքնությունը, առանձնահատկությունները պահպանելով և դրանց արժեքը անընդհատ շեշտելով են կարողանում միավորել, գործի գցել իրենց մարդկանց գումարային ողջ ներուժը: Եւ որ համախմբելու, օտարների ճնշմանը դիմակայելու համար, մեծ սփյուռք ունեցող մեր երկիրը ուղղակի պարտավոր է դառնալ ազգայինի տեղն ու դերը գնահատող, համազգային շահերով միայն կառավարվող հանրապետություն: Իրոք անհրաժեշ է մեր քաղաքական դաշտը էապես թարմացնել: Եւ քանի որ ապազգայնացման քարոզի դեմ հետևականորեն պայքարելու խնդիր այժմ խիստ հրատապ է դարձել, ես այստեղ կփորձեմ ավելի խոքային հիմնավորումներ տալով իմ կարծիքը, մտորումները այդ խնդրի մասին հայտնել, հույսով, որ այն օգտակար կլինի: Ես արդեն մի քանի անգամ անդրադարձել էի այն հարցին, որ քաղաքականությանն առանչվող լուրջ հարցերը քննելիս պետք է նաև աշխարհայացքաին հստակ պատկերացումներ, համոզմուքներ էլ ունենալ: Հասկանալ, որ մարդկությունը օրգանական աշխարհի մի մասն է միայն: Եւ որ ինքնակատարելագործման ունակ այդ աշխարհը անկենդան բնության դեմ պաքարի և իր տեսակների միջև միջտեսակային և ներտեսակային մրցակցություն պարտադրելու կանոններով է ղեկավարվում, զարգանում: Եւ շարունակաբար այդ կանոնները թելադրում ամեն մի տվյալ պահին ապրող իր բոլոր էակներին: Եւ որ հազար հազարամյակների մեջ գոյատևող մարդ տեսակն էլ, նրա բախկացուցիչ մասեր էլ ենթակա այդ կանոններին: Այդ տեսակի գոյության ողջ ընթացքն էլ է ուղղորդված: Եւ միջտեսակային պայքարում հաջողությունների հասնելուց հետո, նրան այժմ նոր առանձնահատուկ դեր է հատկացված: Հիմնական խնդիրը որ դրված է նրա առջև՝ սերունդե սերունդ մրցակցության դրդելով մարդկանց և նրանց համագործակցող խմբավորումներին, առաջընթացի ապահովման հանար անհրաժեշտ նֆորմացիայի՝ նյութերի, տեղեկությունների հավաքման, մշակման, արդյունավետության փորձարկման, գնահատման, լավի պահպանման՝ քաղաքակրթություն կոչվող իր համակարգը ստեղծելն է: Պատմության ողջ ընթացքը այդ հրամայականով է կարգավորվում: Ժամանակն է վերջապես հասկանալ, որ ինչպես մեծ բանաստեղծն է ասում՝ գործն է անմահ, լավ իմացեք: Որ մենք՝ միայն մեր համար չե որ ապրում ենք: Որ մենք առաջին հերթին՝ իմանալով թե չիմանալով, պետք է նպաստենք, ծառայենք մեր և համայն մարդկության քաղաքակրթության առաջընթացին: Եւ դրա համար, նրան ծառայելու համար մարդիկ սոցիալականացված էակներ պետք է լինեն: Նրանց բնազդային հակումները այնպես պետք է ուղղորդվեն, այնպես պետք է դաստիրակվեն, նրանց այնպիսի պահանջներ պետք է պարտադրվեն, որ որպես կանոն, իրենց իսկ ցանկությամբ, համառությամբ անեն այն ինչ նրանցից պահանջվում է: Պետք է հասկանալ նաև, որ մարդկության մասը կազմող՝ դարերի հազարամյակների մեջ իրենց գործունեությունը ծավալող ազգերն ու ժողովուրդները նույնպես քաղաքակրթության զարգացման հրամայականով են իրարից տարաբաժանվել, առանձնացել: Հաշվի է առնվել այն, որ իրենց առանձնահատկությունները պահպանող, իրենց ինքնատիպ մշակույթը, կարողություններն ու ունակությունները ունեցող, ինքնակառավարվող այդ սուբյեկտները մրցակցության մեջ մտնելով իրար հետ շատ ավելին կարող են տալ առաջընթացին քան նույնատիպ դաստիրակություն ստացած մարդկանց միանման, միատար համախումբը: Եւ այդ պատճառով է որ աշխարհին, քաղաքակրթությանը պետք են իրենց ինքնությունը արժեվորող, մրցակցությանը դիմակայելու ունակ ազգերը, նրանց համազգային կառույցները, ինքնիշխան պետությունները: Ժամանակն է վերջապես հականալ, որ համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) գործընթացները ոչ թե ուղղված են նրան, որ միաձուլեն, միատար դարձնեն ողջ մարդկությունը, այլ ընդհակառակը պայմաններ ստեղծվի, որ ձևավորվի կարողությունների ազատ փորձարկմանը նպաստող բազմամշակույթային միջավայր: Առավելությունների գնահատման մի այնպիսի համակարգ: Որը առավել արժեքավորը գտնելու մրցակցակցության մեջ բոլոր ազգերին էլ հավասար հնարավորություններ կտա: Եւ այդ պատճառով է որ այժմ Քաղաքակիրթ աշխարհում ազգային արժեքների, մշակույթային առանձնահատկությունների պահպանման, ներազգային համագործակցության կազմակերպման, փոքրամասնությունների իրավունքները, օրինական շահերի պաշտպանման նպաստավոր պայմաններ են ստեղծվում: Եւ այդ պատճառով է որ ամենուր կարևորվում է ազգապահպանությունը, ազգային կազմավորումների ինքնիշխանություը: Սոցիալականացման գործընթացներն էլ ամենուր կազմակերպվում է այնպես, որ ապահովվի ազգային դաստիրակությունը: Լեզվամտածողության, հոգեբանական և այլ առանձնահատկությունները՝ սովորությունները, ունակությունները, հմտությունները սերուդե սերունդ փոխանցվեն: Սերմանվի իրենցի, հայրենիի սերը, ազգասիրությունը, ազգակիցներով հպարտանալու, ազգակցներին աջակցելու, օգնելու, համագործակցելու ցանկությունը: Իրոք ցավալի է, որ մեր քաղաքական դաշտը այնքան է ամլացել, որ այսօր, երբ դրսում բնակվող մեր ազգակիցների քանակը 3 անգամից էլ ավելին է դարձել քան Հայաստանում են բնակվում, Իսկ արտագաղթն էլ դեռ շարունակվում է, իշխանության են եկել մարդիկ, որոնք ազգային արժեքների, շահերի, ազգայինի պահպանման անհրաժեշտության մասին ոչ միայն շատ թերի, թյուր, այլ տրամագծորեն սխալ պատկերացումներ, համոզմուքներ ունեն»։