Թուրքիայի ԱԳ նախարարը` Ասադի սխալների և Սիրիայի ապագայի մասին
![]() Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կորցրեց իշխանությունը, քանի որ նա չօգտագործեց երկրում ռազմական գործողությունների դադարը՝ ժողովրդի հետ «հաշտվելու» համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է Al Jazeera հեռուստաալիքը։ Դեկտեմբերի 8-ին հանրապետության արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը ելույթ է ունեցել Կատարում Դոհայի XXII ֆորումում։ Նա նշել է, որ մեկ գիշերվա ընթացքում տարածաշրջանում ստեղծվել է «նոր Սիրիա»։ «(Բաշար Ասադի) ռեժիմը փլուզվել է. և երկրի նկատմամբ վերահսկողությունը ձեռքից ձեռք է անցնում։ Դա մի գիշերվա ընթացքում տեղի չի ունեցել»,- ընդգծել է դիվանագետը։ Ըստ Ֆիդանի, Սիրիան վերջին 13 տարիների ընթացքում գտնվում է «խռովության վիճակում»: 2016 թվականին ռազմական գործողությունները երկրում սառեցվեցին Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջնորդական ջանքերի շնորհիվ, սակայն մերձավորարևելյան հանրապետության ղեկավարությունն այս անգամ չօգտագործեց ժողովրդի հետ ընդհանուր լեզու գտնելու համար։ «Սիրիան հասել է մի փուլի, որտեղ ժողովուրդն է որոշելու իր երկրի ապագան»,- հավելել է նախարարը։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
