«Սա Հայաստանի համար նոր և վտանգավոր մարտահրավեր է»․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Դամասկոսն ընկավ սիրիական պետության ու բանակի անփառունակ և թուլամորթ պահվածքի հետևանքով։ Ահաբեկչական բնույթի «Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը հերթական օրինակն է, թե ինչպես ավելի փոքր, բայց գերկազմակերպված և մարտնչելու կամք ունեցող խումբը հաղթում է իրենից հզոր հակառակորդին։ Մերձավոր Արևելքն այլևս այն չէ, ինչ երեկ էր, քանի որ Էրդողանական վարչախումբն էլ ավելի ինքնավստահ և լկտի է գործելու։ Սա Հայաստանի համար նոր և վտանգավոր մարտահրավեր է, բայց ոչ ամենևին հուսահատության պատճառ, քանի որ ցանկացած մարտահրավերին զուգահեռ բացվում են նաև հնարավորություններ։ Դամասկոսի անկումն էլ ավելի է սրելու մի կողմից ռուս-թուրքական, իսկ մյուսից՝ թուրք-իրանական, մեղմ ասած, մրցակցությունը։ Քրդերը ստանալու են հնարավորություն ավելի ազատ գործելու՝ նույն այդ Էրդողանական վարչախմբի համար դառնալով վտանգ։ Քրդական հարցի և ուրիշ տիրույթներում չի բացառվում ամերիկաթուրքական շահերի բախումը և այլն։ Մերձավոր Արևելքը հավերժական պայքարի տարածք է, և այստեղ շարունակում են ապրել միայն այն ազգերն ու պետությունները, որոնք ունեն կամք և իմաստնություն պատրաստ լինելու այդ պայքարին և դրանում ի վերջո հաղթելու»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |
«Թալանը բազմապատկվել է, ուղղակի քողարկվում է հարկեր-տուրքերի անվան տակ»․ Սամսոն Գրիգորյան (լուսանկար)
4218:42«Իլհամ Ալիևը նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Վլադիմիր Պուտինը»․ Էրիկ Հելսբորն
7318:01«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
6217:36«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
6717:18«Նախկին նախագահների հետ ասոցացվող անձինք զբաղված են փոխադարձ ոչնչացմամբ»․ Դավիթ Անանյան
7217:00«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
8616:18