«Դուք դեռ ձեզ հույս տվեք, թե Հայաստանի մասնատումն անհնար է»․ Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի հայտարարության մասին, թե Հայաստանը պետք է սկսի բանակցել «արևմտյան ադրբ.» կոչված կեղծ միավորի հետ՝ նրանց վերադարձը Հայաստան իրագործելու նպատակով: Այս պայմաններում, ինձ ամենից շատ ցավեցնում և մտահոգում է մեր հայրենակիցների անհաղորդ լինելը, անտարբեր և անպատասխանատու լինելը: Շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչ է մեր գլխին գալու, իսկ նրանք, որ տեղյակ են, բայց անհաղորդ, կարծում են, թե հասցնելու են փախչել: Այս մարդիկ այնքան են կորցրել մտածելու ունակությունը, որ չեն գիտակցում, որ փախչել չեն կարողանալու, իսկ իրենց կուտակած ունեցվածքը մնալու է օտարներին: Դուք դեռ ձեզ հույս տվեք, թե Հայաստանը ՄԱԿ անդամ պետություն է, և նրա վերացումը կամ մասնատումը անհնար է: Դուք դեռ ձեզ հույս տվեք. Ուկրաինայի ժողովուրդն էլ նման հույսեր ուներ, կորցրեց Ղրիմը, հաջորդիվ լինելու է Դոնբասն ու մնացյալ այլ տարածքներ: Նման հույսեր ունեին Իրաքն ու Սիրիան նույնպես, նայեք թե քանի մասի են մասնատվել և փաստացի ինչ վիճակում են: Այս գրառումը մեղավորներ կարգելու համար չէ: Սա հայրենակիցներիս անտարբերության վիճակից իմացության և պատասխանատվության դաշտ բերելու համար է: Աղբյուրը` Հովհաննես Ավետիսյան |
Դանիայի իշխանությունները մտադիր են Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը
7800:14«Զելենսկին վազվզում է Եվրոպայով մեկ և զբաղվում մուրացկանությամբ ու շանտաժով». Սլովակիայի վարչապետ
114Երեկ, 21:07«Ընդդիմադիր ներկայացող սրիկանե՛ր, դուք ո՞ւմ և ինչի՞ն եք ընդդիմադիր»․ Մարգարիտ Եսայան
115Երեկ, 15:12«Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 14:48«ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը»․ Անիտա Հիպեր
103Երեկ, 14:30«Փաշինյանը հերթական ծառայությունն է մատուցում Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
126Երեկ, 13:12