«Պորոշենկոն հասկացել է, որ ուկրաինացի զինվորները ենթարկվում են աշխարհաքաղաքական «մսաղացի»»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուկրաինայի նախկին նախագահ, միլիարդատեր Պորոշենկոն ամերիկյան Atlantic Council-ում ելույթում ասում է, թե Ուկրաինայի ԶՈՒ ղեկավարությունը պետք է դադարեցնի ուկրաինացի զինվորներին հարձակողական գործողությունների ուղարկելով՝ դարձնել նրանց «թնդանոթի միս»: Պորոշենկոյի «աչքերը բացվե՞լ» են, թե՞ փոխվել է քաղաքական կամ աշխարհաքաղաքական կոնյուկտուրան: Սա, իհարկե, հռետորական հարց է, որովհետև պատասխանն ակնառու է՝ ԱՄՆ-ում իշխանափոխության հետ մեկտեղ փոխվել է կոնյուկտուրան, և Ուկրաինայի նախկին նախագահը հանկարծ հասկացել է, որ ուկրաինացի զինվորները պարզապես ենթարկվում են աշխարհաքաղաքական «մսաղացի»: Նա, իհարկե, մատնացույց չի անում այդ «մսաղացի» աշխարհաքաղաքական կազմակերպիչներին, այլ նախատում է Ուկրաինայի ԶՈՒ ղեկավարությանը: Այստեղ էլ արդեն, ըստ ամենայնի, Պորոշենկոյի քաղաքական հաշվարկն է՝ մեղադրել ոչ նրանց, ովքեր որոշումներ կայացնողներն ու «մսաղացի» կազմակերպիչ-համակարգողներն են, որովհետև գուցե վաղը ինչ-որ հարցում հարկ լինի պայմանավորվել նրանց հետ: Այս ամենում, իհարկե, հիշում եմ մտքեր, որոնք բարձրաձայնվում էին Հայաստանում, թե «ինքնիշխանության» համար չպետք է վարանել անգամ գնալ ուկրաինական դիմադրության օրինակով: Եվ, իհարկե, այդ մտքերը արժանանում էին և արժանանում են մեծածավալ հավանումների և հեղինակների խիզախության, մտքի հսկա լինելու և հայրենասիրության մասին շռայլ մակդիրների և էպիտետների, որովհետև թե՛ մտքերի, թե՛ այդ մակդիր-էպիտետների հեղինակները չէ, որ կտրվելու են հարմարավետ գոտուց և հասնելու են «մսաղացի» բերանին»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
Դանիայի իշխանությունները մտադիր են Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը
7800:14«Զելենսկին վազվզում է Եվրոպայով մեկ և զբաղվում մուրացկանությամբ ու շանտաժով». Սլովակիայի վարչապետ
114Երեկ, 21:07«Ընդդիմադիր ներկայացող սրիկանե՛ր, դուք ո՞ւմ և ինչի՞ն եք ընդդիմադիր»․ Մարգարիտ Եսայան
115Երեկ, 15:12«Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 14:48«ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը»․ Անիտա Հիպեր
103Երեկ, 14:30«Փաշինյանը հերթական ծառայությունն է մատուցում Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
126Երեկ, 13:12