«Սիրիայում տեղի ունեցողը իսկական ողբերգություն է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի թելեգրամյան գրառումը․ «Այն, ինչ տեղի է ունենում այսօր Սիրիայում, իսկական ողբերգություն է։ Ես չգիտեմ՝ կկարողանա՞ արդյոք Ասադի իշխանությունն այս անգամ էլ դուրս գա ճգնաժամից, բայց եղածն արդեն բավական է, որպեսզի հստակ լինի մեկ բան. մեծ առևտուր է տեղի ունեցել և այդ առևտրում վաճառվել են Սիրիայի շահերը։ Ավելի ճիշտ, հենց ինքը՝ Սիրիան։ Ամենայն հավանականությամբ երկիրը կմասնատվի։ Հիմնական շահառուն, եթե ոչ միակը, Թուրքիան է։ Մոսկվան հուսով է, որ Լաթակիան և Տարտուսը կմնան ռուսական ազդեցության տակ։ Ինչ-որ բան սակայն հուշում է, որ այդ շրջաններում Ռուսաստանը նույնքան ազդեցություն և ուժ կունենա, որքան ռուսական խաղաղապահ զորքերն ունեին Արցախում։ Ուշ թե շուտ ռուսներին կհասկացնեն, որ Սիրիայում այլևս անելիք չունեն և պետք է հեռանան։ Իրանը նույնպես կկորցնի ամեն ինչ։ Նման քաղաքականությամբ Թեհրանը Սիրիայում որևէ բան ունենալու հավակնություն չէր էլ կարող ունենալ։ Միայն սպառնալիքներ և ուրիշ ոչինչ։ Հիմա էլ հայտարարում են, թե կարող են երկու բանակ ուղարկել Սիրիա, բայց վախենում են, որ արդեն ուշ է։ Փոխարենը Իրանի իշխանություններն զբաղեցնում են իրենց հասարակությանը տիեզերք ինչ-որ արբանյակներ ուղարկելով։ Դե իսկ վաղը-մյուս օրն էլ Մոսկվան ու Թեհրանը երկար կվիճեն, թե ում բաղթողման հետևանքով էր, որ ահաբեկիչները կարողացան կործանել Սիրիան։ Համաձայնեք՝ ամեն ինչ շատ ծանոթ է մեզ։ Պարզապես այս անգամ մեր «բախտը բերեց». Թուրքիայի ախորժակին Սիրիայում հագուրդ տրվեց։ Դե իսկ CNN-ները մեծ հաճույքով հարցազրույցներ են անում ահաբեկիչների հետ։ Արդյունքում պարզվելու է, որ բոլորն ամեն ինչ արել են, որպեսզի նոր կոտորածներ չլինեն, բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց։ P.S. Աղբյուրը` Հրանտ Մելիք-Շահնազարյան |
Դանիայի իշխանությունները մտադիր են Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը
7800:14«Զելենսկին վազվզում է Եվրոպայով մեկ և զբաղվում մուրացկանությամբ ու շանտաժով». Սլովակիայի վարչապետ
114Երեկ, 21:07«Ընդդիմադիր ներկայացող սրիկանե՛ր, դուք ո՞ւմ և ինչի՞ն եք ընդդիմադիր»․ Մարգարիտ Եսայան
115Երեկ, 15:12«Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 14:48«ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը»․ Անիտա Հիպեր
103Երեկ, 14:30«Փաշինյանը հերթական ծառայությունն է մատուցում Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
126Երեկ, 13:12