«Ո՞վ է մեղավոր ընդդիմության հերթական ձախողման համար». լրագրողը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձեր խոստումները, որ իշխանափոխություն կլինի, մնացին օդում. ո՞վ է մեղավոր և ի՞նչ սխալների արդյունքում դուք հերթական անգամ ձախողեցիք»,- Խորհրդարանական ճեպազրուցների ժամանակ նման հարց ուղղվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, ինչին խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Մեր ձախողումը երկրի վտանգի վրա այնքան ուղղակի ազդեցություն չի ունեցել, որովհետև Նիկոլ Փաշինյանի ձախողումները շարունակվում են: Այսինքն՝ մեր ձախողումը իր ձախողումները չկանխելն է: Եթե դուք այս երկրի մասին մտածում եք, դուք պետք է օգնեք մեզ, որպեսզի այս իշխանությունները շուտ գնան Բաքու, որովհետև Երևանում իրենց ոչ ոք չի սպասում»: Խաչատրյանը ընդգծեց, որ այս տարվա ընթացքում եղել են բողոքներ, բողոքների ալիքը մեծացել է: «Մենք ասել ենք, որ մեր օրակարգը իշխանություններին հեռացնելն է, չենք ասել, որ դա կլինի դեկտեմբերի 6-ին: Այո՛, մեր քաղաքական նապատակը ուժի մեջ է: Այս երկիրը փրկելու համար իրենք պետք է գնան՝ ինչքան շուտ, այնքան լավ»,- ասաց Խաչատրյանը: |
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
2813:48«Երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, որից երկուսը՝ ՌԴ գնալուց առաջ»․ Սևակ Հակոբյան
4413:24«Ուկրաինան Արևմուտքին պետք էր որպես գործիք»․ Զախարովա
8212:18«Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»․ Նիկոլ Փաշինյան
7012:00«Երբեմն բանակցությունների ժամանակ իրեն հոգեկան հիվանդ է ձևացնում, երբեմն՝ COVID-ով»․ Էդգար Ղազարյան
6411:54«Մեկնարկում է Ալիևի հերթական պահանջները բավարարելու քարոզարշավը». Իշխան Սաղաթելյան
6211:24