Երևան`   -1 °C
Այսօր`   Կիրակի, 12 հունվարի, 2025 թ.

«Գիտե՞ք ինչու Հայաստանում ոչ մի ձև չի կայանում կուսակցական համակարգը». Արա Պողոսյան

142
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 17:30
«Գիտե՞ք ինչու Հայաստանում ոչ մի ձև չի կայանում կուսակցական համակարգը». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գիտե՞ք ինչու Հայաստանում ոչ մի ձև չի կայանում կուսակցական համակարգը։
Ուրեմն ամեն ամբիցիաներ ունեցող կուսակցական, ում ամբիցիաները կուսակցության ներսում չի բավարարվում, անունը դնում է «գաղափարական տարաձայնություն» և, դուրս գալով իր կուսակցությունից, ստեղծում է նոր ու անբովանդակ կուսակցություն (ինչպես ցույց է տվել տարիների փորձը, եթե չհաշվենք եզակի դեպքեր, երբ բաժանումը որոշակի բովանդակություն է բերել) և սկսում են նոր ուժով աղավաղել քաղաքականության էությունը Հայաստանում։
Այնինչ պետք է այս մարդկանց հարցնել. «եղբա՜յր, եթե դու քո կուսակցության մեջ չես կարողացել ազդեցություն ստեղծել, և սեփական ամբիցիաներդ բավարարելու համար նոր կուսակցություն ես հիմնում, էլ ինչպե՞ս պետք է ազդեցություն ստեղծես ամբողջ երկրում»:
Ամեն նոր կուսակցության ծնունդը գործնականում կուսակցական համակարգի այլասերման մասին է խոսում։ Վերջին տարիներին Հայաստանում չի ստեղծվել գեթ մեկ կուսակցություն, որը ունենա խորը բովանդակություն, տարբերվող տեսիլք երկրի քաղաքական, կուսակցական, տնտեսական, արտաքին, ներքին քաղաքականության մասին»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան