«Կառավարությունը չի անդրադառնում երթևեկության համար անհրաժեշտ կահավորումների թեմային». Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Առավոտ վաղ, Աճառյան փողոցում տեղի է ունեցել մահվան դեպքով վրաերթ: Հետիոտնը փողոցն անցել է հետիոտնի համար չնախատեսված հատվածով: «Կայքը հայտնում է, որ ճանապարհը եղել է չլուսավորված, բացակայում էր արտաքին լուսավորությունը, անգամ դրա համար նախատեսված սյուները չկային», կարդում եմ վրաերթի մասին տեղեկատվության մեջ: Բնականաբար, ճանապարհային երթևեկության անվտանգության համար Հայաստանում պատասխանատու որևէ կառույցի, ներեցեք՝ մարմնի կամ ուղեղի որևէ մասին չէ, որ Երևանի մուտք արագընթաց և բանուկ ճանապարհներից մեկը կարող է լինել չլուսավորված: Այդ մարմինների հոգսը պարզապես վարչական ակտերի կոնվեյերի անխափան աշխատանքն է: Դե, իսկ Հայաստանի կառավարությունն էլ զբաղված է տուգանքի նոր առիթ սահմանելով՝ ձմեռային անվադողերի թեմայով, բայց որևէ կերպ իհարկե նույն փութաջանությամբ չեն անդրադառնա երթևեկության համար անհրաժեշտ կահավորումների թեմային և դրա հետևողական վերահսկողությանը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Աննա Հակոբյանի հետ ունեմ աշխատանքային հարաբերություններ». Սրբուհի Գալյան
012:54«Նոր Սահմանադրության տեքստ ունենալու և այլ երկրների հայտարարությունների միջև կապ չկա». Սրբուհի Գալյան
2812:42«Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ, ունենալ նոր Սահմանադրության տեքստ». Սրբուհի Գալյան
5112:24«Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի՝ «պատերի տակ վնգստացող դատավորներ» արտահայտությանը». լրագրողը՝ Սրբուհի Գալյանին
4712:18Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5411:48«Առողջական խնդիրներ ունեցող տղաները զորակոչվում են. այս հարցը ձեզ չի՞ հուզում». լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին
9010:42