«Ներիշխանական «թրիլլերի» օդապարիկով մեզ բարձրացնում են վեր, որ չերևա՝ ինչ է կատարվում գետնի վրա»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դե, եթե մի երկրում տնտեսության խոշոր հարկատուների առաջին շարքերում հայտնվի հեռախոսի վաճառքով զբաղվող ընկերությունը, բնականան է, որ ներքաղաքական առաջին շարքերում էլ պետք է հայտնվի հեռախոսի պատմությունը: Եթե լուրջ, ապա Հայաստանում այսօր հայտարարվում է, որ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար ավելացվում է արտաքին պարտքը՝ բյուջեի դեֆիցիտ ծածկելու համար: Եվ դա մի երկրում, որտեղ, օրինակ, բանկային համակարգը վերջին երկու տարիներին՝ 2022 և 2023, համախառն ստացել է մեկ միլիարդ դոլար շահույթ, ընթացիկ տարում էլ գուցե կստանա մոտ կես միլիարդ դոլար շահույթ կամ մի քիչ պակաս: Ռուսաստանի հետ կապված վերաարտահանումների շրջանառությունը հասնում է ռեկորդային ծավալների, տասնյակ միլիարդներ: Տնտեսության վիճակագրությունը «աչք է շոյում»: Բայց, պարզվում է, որ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար, այն էլ բնականաբար մեղմ ասած ոչ ամբողջությամբ, մենք վերցնում ենք արտաքին պարտք: Թվում է, որ այս հարցերը պետք է այսօր պարզապես թույլ չտային, որ ուրիշ որևէ թեմա սողոսկեր լրահոս, որովհետև տնտեսության որակը ամեն ինչից վեր է, տնտեսության որակն է պետության անվտանգության հիմքը՝ բոլոր առումներով: Իսկ պատկերը վկայում է այն մասին, որ չկա ոչ միայն որակ, այլև գործ ունենք նույնիսկ անորակ փուչիկի հետ, որ շարունակում է փչվել: Բայց մեզ նստեցրել են ներիշխանական «թրիլլերի» օդապարիկն ու բարձրացնում են վեր, վեր, միայն թե չերևա, թե ինչ է կատարվում գետնի վրա»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
Դանիայի իշխանությունները մտադիր են Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը
7800:14«Զելենսկին վազվզում է Եվրոպայով մեկ և զբաղվում մուրացկանությամբ ու շանտաժով». Սլովակիայի վարչապետ
114Երեկ, 21:07«Ընդդիմադիր ներկայացող սրիկանե՛ր, դուք ո՞ւմ և ինչի՞ն եք ընդդիմադիր»․ Մարգարիտ Եսայան
115Երեկ, 15:12«Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 14:48«ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը»․ Անիտա Հիպեր
103Երեկ, 14:30«Փաշինյանը հերթական ծառայությունն է մատուցում Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
126Երեկ, 13:12