Երևան`   -1 °C
Այսօր`   Կիրակի, 12 հունվարի, 2025 թ.

«Էս՝ «շունը տիրոջը չճանաչող» իրավիճակում ամեն ինչ հնարավոր է»․ Վահրամ Աթանեսյան

108
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 22:12
«Էս՝ «շունը տիրոջը չճանաչող» իրավիճակում ամեն ինչ հնարավոր է»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս ի՞նչ «էստի համեցեք»-ի քարոզչություն է: Թե բա՝ «Ալիևը Հայաստանի տարածքների օկուպացման հող է նախապատրաստում»: Եթե նպաստավոր իրավիճակ ստեղծվի կամ պարտադրված լինի կատարելու երրորդ երկրի «հորդորը», Ալիևը ոչ մի քարոզչական նախապատրաստության կարիք չի զգալու: Վերջ տվեք էդ «ես բոլորից շատ եմ իրազեկված» զավզակությանը, որ կարող է արտաքին քաղաքական լրջագույն հետևանքներ ունենալ: Եթե մի երկրում անընդհատ իշխում է հարձակման ենթարկվելու սպասումը, ապա դա ինքնին նրան դարձնում է թիրախ: Եւ պարտադիր չէ, որ հարձակվողն Ադրբեջանը լինի: Էս «շունը տիրոջը չճանաչող» իրավիճակում ամեն ինչ հնարավոր է: Նույնիսկ՝ որ «Հայաստանը Հայաստանի դեմ ագրեսիայի դիմի»»։

Աղբյուրը`   Վահրամ Աթանեսյան