Երևան`   -1 °C
Այսօր`   Կիրակի, 12 հունվարի, 2025 թ.

«Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում»»․ Տիգրան Աբրահամյան

105
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 21:36
«Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում»»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի ԱԳՆ-ն արտահոսքի միջոցով տեղեկացրել է, որ մերժել է ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությունը՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ:

Սա այն պարագայում, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները դեռ նոյեմբերին հայտարարում էին, որ COP29-ի ավարտից հետո՝ դեկտեմբերին, Հայաստանի հետ բանակցությունները վերսկսվելու են:

Մի կողմ դնենք Արևմուտքի նկատմամբ ադրբեջանական «կապրիզներն» ու ռուսներին «ծախվող» սիգնալները, սակայն դեռ այդքան էլ հստակ չէ, թե բանակցային գործընթացի կոնկրետ ո՞ր դրույթներն ու քմահաճույքներն են այս փուլում արգելակում բանակցությունների վերսկսումը և Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում»:

ՀԳ. Ադրբեջանական ավանդական նախապայմաններն ու պահանջները հայտնի են, իսկ իրավիճակային նոր զարգացումները պարզ կդառնան առաջիկայում»: