«Մոլորվել է ԲՐԻԿՍ-ի և ՀԱՊԿ-ի արանքում»․ Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՄՈԼՈՐՎԵԼ Է ԲՐԻԿՍ-ի ԵՎ ՀԱՊԿ-ի ԱՐԱՆՔՈՒՄ․ Վերջին երկու ամիսների ընթացքում Ն․ Փաշինյանի միջազգային շրջագայությունների և հայաստանյան հանդիպումների խայտաբղետ ներկապնակը տարբեր դատողությունների և նկատառումների առիթ տվեց փորձագիտական շրջանակներին: Դրա մեկնարկը տրվեց հոկտեմբերի սկզբին՝ ՀՀ վարչապետի ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցությամբ և ՌԴ նախագահ Վլ. Պուտինի ծննդյան արարողությանը ներկա գտնվելով: Այդ իրադարձություններին նրա մասնակցությունը, թերևս, ընկալվեց որպես սիմվոլիկ արարողություն, որը կարող էր խորհրդանշել «անառակ որդու վերադարձը»: Ասվածն առանձնակի շեշտադրում ունեցավ այն բանից հետո, երբ «դեպի արևմուտք նայող» Ն.Փաշինյանը պաշտոնապես հրավեր ստացավ մասնակցել Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի հերթական գագաթնաժողովին, չմերժեց այն և մասնակցեց փաստացի արևմուտքին հակադիր բևեռի կողմից կազմակերպված միջոցառմանը: Վարչապետ Փաշինյանի ԲՐԻԿՍ-յան արկածներին առանձնահատուկ «շարմ է» հաղորդում այն հանգամանքը, որ հակաարևմտյան աշխարհաքաղաքական բևեռի այդ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցավ վերջինիս՝ երկար ժամանակ մերժվող հանդիպումը, Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի հետ: Փաստացի բանակցային այս դրվագը ընկալվեց որպես ռուսաստանյան հարթակում (առավել ևս, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը տեղի էր ունենում Թաթարստանի մայրաքաղաքում) կայացած գործընթաց, որը խորհրդանշում է Ռուսաստանի ակտիվ վերադարձը և նախաձեռնողականությունը հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսում: Ներհայաստանյան քաղաքական շրջանակներն ու մամուլը (ոմանք գոհունակությամբ, ոմանք էլ՝ ակնհայտ դժգոհությամբ) սկսեցին խոսել Ն. Փաշինյանի «Պուտինի գիրկը թռնելու» հերթական դրսևորման մասին: Բնականաբար, իր դժգոհություններում առավել ակտիվ էին, այսպես կոչված, պրոարևմտյան քաղաքական և հասարակական կառույցներն ու հատվածները: Դժվար չէ կռահել, որ ՀՀ վարչախումբը նույն վերաբերմունքին արժանացավ նաև վերջիններիս անմիջական կուրատորների՝ Եվրոբյուրոկրատիայի և նրանց ներքո գործող տարբեր երկրների ղեկավարների կողմից: Բանն այն է, որ վերոնշյալ շրջանակները, ինչպես ցույց են տվել դեպքերի զարգացումները, առանց այդ էլ մեծ վստահություն չունեն Ն. Փաշինյանի և նրա վարչախմբի հանդեպ: Դրա վկայությունն այն է, որ փաշինյանական վարչախմբի հետ փաստացի համագործակցությունը, վերջիններիս կողմից կառուցվում է կարճաժամկետ հեռանկարով՝ «утром деньги – вечером стулья» կամ հակառակը հայտնի սկզբունքով: Իսկ եթե ավելի լուրջ, ապա առավել ևս հիմա՝ վրացական ընտրություններից հետո, հայաստանյան այսօրվա իշխանությունները Արևմուտքի համար օգտագործելի են զուտ որպես Հարավային Կովկասում, թերևս, վերջին, ոչ այնքան պրոարևմտյան, որքան հակառուսական ֆորպոստ: Եվ այդ վերջին ֆորպոստը պահելու համար, ինչպես երևում է, պետք է կիրառել «ամենօրյա և ուղղակի կառավարում», այդ թվում նաև Ն. Փաշինյանի «տարբեր վախերը բռնելով», «դուխ տալով» և առհասակ, հնարավորինս միայնակ չթողնելով «հյուսիսից ճնշումների առջև»: Թերևս դրանով է պայմանավորված նաև Ն. Փաշինյանի հետ իրար հաջորդող, փաստացի ամենշաբաթյա հանդիպումները՝ սկզբում Հռոմի Պապի հետ Վատիկանում, հետո Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ Երևանում և վերջապես Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ՝ կրկին Երևանում: Ընդ որում, բոլոր այդ հանդիպումները տեղի են ունեցել անորոշ, և համաձայն պաշտոնական հաղորդագրությունների՝ Հայաստանի համար ոչ արդիական օրակարգերով: Թերևս կար մեկ բացառություն, որը մասամբ բացահայտում էր եվրաբանագնացների հիմնական նպատակները: Դա այն էր, որ Լեհաստանի նախագահը եռօրյա այցի շրջանակում այցելել էր Սյունիքում գտնվող Եվրամիության դիտորդներին, ինչն ինքնին խոսուն մեսիջ է բոլոր շահագրգիռ հարևան և ոչ հարևան հասցեատերերի համար: Ինչևէ, վերոհիշյալ հանդիպումներից հետո Ն. Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին»։ Աղբյուրը` Կարեն Քոչարյան |
Դանիայի իշխանությունները մտադիր են Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը
7800:14«Զելենսկին վազվզում է Եվրոպայով մեկ և զբաղվում մուրացկանությամբ ու շանտաժով». Սլովակիայի վարչապետ
114Երեկ, 21:07«Ընդդիմադիր ներկայացող սրիկանե՛ր, դուք ո՞ւմ և ինչի՞ն եք ընդդիմադիր»․ Մարգարիտ Եսայան
115Երեկ, 15:12«Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 14:48«ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը»․ Անիտա Հիպեր
103Երեկ, 14:30«Փաշինյանը հերթական ծառայությունն է մատուցում Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
126Երեկ, 13:12