«ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին փաստաթուղթ Հայաստանից չենք ստացել». Լավրով
![]() «Ո՛չ, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ փաստաթուղթ չի ստացվել։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում, բայց համոզված ենք, որ Հայաստանի անվտանգության շահերից է բխում առավելագույնս օգտագործել անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեի իր ելույթում ասել էր․ «Ինչպես արդեն ասել ենք՝ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին: Մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, ինչ ուզում է, թող որոշեն: Սա նշանակում է, որ մենք չենք մասնակցում ոչ փաստաթղթերի մշակմանը, ոչ քննարկմանը, ոչ առաջարկ ենք տալիս, ոչ վերաբերմունք ենք արտահայտում: Մենք պարզապես վետո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա: Մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, ինչ ուզում են, թող որոշեն, չենք մտնում իրենց գործերի արանքը, վետո չենք դնում: Եվ դա էլ՝ մեր գործընկերների հանդեպ հարգանքից ելնելով: Անդառնալիության կետն, ըստ էության, անցել ենք»։ |
«Զելենսկին հեռանալու տարբերակը չբացառեց. դա ավելի արժանապատիվ է, քան զոհաբերվելը»․ Սուրեն Սուրենյանց
017:12««Իրական» Հայաստանում շարունակում են հեքիաթներ պատմել խաղաղությանը շատ մոտ լինելու մասին»․ Տաթևիկ Հայրապետյան
2517:00«Ադրբեջանը վիճարկում է ՀՀ տարածքային ամբողջականությունը»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6016:44«Ուկրաինան կստեղծի իր «սեփական ՆԱՏՕ»-ն, եթե Կիևին չընդունեն դաշինքում»․ Զելենսկի
8716:32«Կասկածներ ունեմ՝ Ֆրանսիայի դեսպանը գործում է Նիկոլի իշխանությունը պահելու համար»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
4016:24«Այգեձորի նախկին գյուղապետը դատի է տվել Բերդի համայնքապետարանին»․ Ոսկան Սարգսյան
5515:48