Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Իմ հեռախոսը որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի»․ Հրաչյա Հակոբյան

104
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 14:36
«Իմ հեռախոսը որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի»․ Հրաչյա Հակոբյան

«Իմ հեռախոսը որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական

պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Հիշեցնենք, որ քննարկման թեմա է դարձել Հովիկ Աղազարյանի հեռախոի հայտնվեը վարչապետի սեղանին։ Մամուլն այսօր գրել էր, որ ՔՊ-ականները ջնջում են իրենց հեռախոսների պարունակությունը, հաղորդագրությունները, ոմանք անգամ հեռախոսներն են փոխել։
Հրաչյա Հակոբյանի խոսքով Հովիկ Աղազարյանի հեռախոսը ստուգվել է քրեական գործի շրջանակներում՝ օրինական պահանջով։
Հարցին, թե դա գուցե նախադեպ դառնա, որ քաղաքական նպատակով մյուսների հեռախոսներն էլ ստուգվեն, Հակոբյանը պատասխանեց․ «Այդ գործը մինչև մանդատը դնելու խոսակցությունն էր սկսվել, դա կապ չունի քաղաքական նպատակահարմարության հետ»։

«Իմ հեռախոսը որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի»․ Հրաչյա Հակոբյան