Երևան`   -1 °C
Այսօր`   Կիրակի, 12 հունվարի, 2025 թ.

«Նոր պատերազմի սպառնալիքի տակ Հայաստանը ստիպված եղավ մեր դիրքերը մի քանի հարյուր մետրով հետ բերել»․ Թաթուլ Հակոբյան

116
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 02:30
«Նոր պատերազմի սպառնալիքի տակ Հայաստանը ստիպված եղավ մեր դիրքերը մի քանի հարյուր մետրով հետ բերել»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանին 4 գյուղերի վերադարձից հետո քիչ գրվեց կամ գրեթե չգրվեց, որ Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի Բաղանիս-Այրում և Ներքին Ոսկեպար գյուղերը, որոնք Նոյեմբերյան-Երևան միջպետական ճանապարհի վրա են, կիսվել են:
Այսինքն, ադրբեջանական գյուղերի մեծ հատվածներ սահմանազատումից հետո մնացել են Հայաստանի Հանրապետության տարածքում:
Այս իրականությունն ընդունելը բացարձակապես չի նշանակում մոռացության տալ մեկ այլ իրականություն, այն է՝ Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սպառնալիքի տակ Հայաստանը ստիպված եղավ առանց կրակոցի պաշտպանության մեր դիրքերը մի քանի հարյուր մետրով հետ բերել, որի հետևանքով Ադրբեջանին անցան 1990-ից ի վեր մեր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական Բաղանիս-Այրում և Ներքին Ոսկեպար գյուղերը մասամբ, Կիրանցի հարևանությամբ գտնվող Խեյրիմլի գյուղն ամբողջությամբ և մի քանի տասնյակ հեկտար մշակելի հողատարածքներ ու Կիրանցի կամուրջը, ինչպես նաև՝ չեզոք գոտում գտնվող, Բերքաբերին կից Կըզըլ Հաջիլի բնակավայրը:
Ընդհանուր առմամբ, Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշի հատվածում համեմատաբար խաղաղ իրավիճակ է: Մի քանի տասնյակ և հարյուր մետրի վրա, մոտ 20 կիլոմետր երկարությամբ, որից 12,6 կիլոմետրը՝ սահմանազատված-սահմանագծված, միմյանց դեմ կանգնած են հայ և ադրբեջանցի սահմանապահները»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան