«Ես չեմ կարա Սիրիայի հայ համայնքին տարհանել, Սիրիայում իշխանություն կա»․ Նիկոլ Փաշինյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատգամավոր Տաթևիկ Գասպարյան դիտարկմանը, թե հնչում են քննադատություններ առ այն, որ Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն իրականացնող խումբը հայ համայնքին թողել է ու վերադարձել Հայաստան։ «Որոշում եմ կայացրել, որ մեր առաքելությունը Հալեպից պետք է վերադառնա Հայաստան․․․ Բայց ես, անկեղծ ասած, չեմ հասկանում զուգահեռը հայ համայնքի հետ, որովհետև երբ խոսում ենք մեր կողմից ուղարկված խմբի մասին, այդ խումբն ունի հետևյալ կարգավիճակը՝ երբ որ ես հրամայեմ, որ իրենք պետք է այնտեղից վերադառնան, իրենք պետք է վերադառնան։ Ես չեմ կարա Սիրիայի հայ համայնքին տարհանել․ Սիրիայում կառավարություն կա, իշխանություն կա, ես չեմ կարող որոշում կայացնել այլ երկրի քաղաքացիների վերաբերյալ։ Եվ եթե ես նույնիսկ հանդգնություն ցուցաբերեմ և այդպիսի որոշում կայացնեմ, երկու հարց կա՝ նախ այդ որոշումն ո՞ւմ է հետաքրքիր, երկրորդը՝ ո՞նց եմ ես իրագործելու այդ որոշումը։ Այնտեղ կա պետական հստակ համակարգ, ես կայացրել եմ որոշումը, և մեր գործընկերները պատրավոր էին այդ որոշմանը ենթարկվել»,- նշեց Փաշինյանը։ |
Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին՝ կատարել իրենց խոստումները
12400:30«Մինսկի խումբ ձևավորելու որոշում ԵԱՀԿ-ն չի ընդունել». Թաթուլ Հակոբյան
117Երեկ, 18:18Սեուլը հաստատել է ուկրաինացիների կողմից հյուսիսկորեացի զինվորների գերեվարումը
214Երեկ, 17:43«Հողը չպետք է պաշտպանել սոցցանցերի ողբով ու նկարներով». Մնացական Բիչախչյան
126Երեկ, 17:36«Ալիևն ունի ռազմական ծրագրեր և հետևողական պատրաստվում է դրանց»․ Հակոբ Բադալյան
114Երեկ, 16:48«Թուրքիան և Ադրբեջանը հայերի համար գոյութենական թշնամիներ են»․ Արա Պողոսյան
123Երեկ, 16:30