Երևան`   -2 °C
Այսօր`   Կիրակի, 12 հունվարի, 2025 թ.

#Reuters-ին հայտնի են դարձել Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի ծրագրերը

652
Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ., 16:18
#Reuters-ին հայտնի են դարձել Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի ծրագրերը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու ծրագիրը ենթադրում է տարածքային զիջումներ՝ հօգուտ Ռուսաստանի, ինչպես նաև Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրներին։
«Թրամփի խորհրդականները հրապարակայնորեն քննարկում են հակամարտությունը դադարեցնելու առաջարկները, որոնց համաձայն՝ տարածքների զգալի մասը կփոխանցվի ՌԴ-ին»,- նշում է գործակալությունը՝ հավելելով, որ Թրամփը դեռ պետք է աշխատանքային մեծ խումբ հավաքի՝ խաղաղության ծրագիր մշակելու համար: