«ՄՔԴ-ի հետ համագործակցելու Երևանի պատրաստակամությունը վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին». Զախարովա
![]() ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ խոսել է նաև Հայաստանի մասին, որն ընթացիկ տարում պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանին. «Հայաստանի՝ ՄՔԴ-ին աջակցության հարցում մեր վերաբերմունքն ակնհայտ է, մեր դիրքորոշումը բազմիցս հայտնել ենք։ Տարիների փորձը ցույց տվեց, որ այս կառույցը երբևէ չի օգնել կարգավորելու որևէ հակամարտություն, այլ ավելի շատ շեղող գործառույթ է իրականացրել՝ հանդիսանալով միջազգային արդարադատության հետ որևէ կապ չունեցող կեղծ իրավական կառույց՝ ի տարբերություն Միջազգային դատարանի։ Երևանի պատրաստակամությունը՝ համագործակցելու ՄՔԴ-ի հետ, և նպաստելու նրա գործունեությանը, ուղղակի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին»,- ասել է նա: Հիշեցնենք՝ Հայաստանը փետրվարի 1-ից պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանին։ Հռոմի ստատուտին միանալու քայլը հավելյալ լարվածություն էր առաջացրել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում, քանի որ այս դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։ Օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ էր ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի 23-րդ նստաշրջանին. «Առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը ելույթ է ունենում ասամբլեայի նստաշրջանին որպես Հռոմի կանոնադրության լիիրավ անդամ։ Մենք մեր առաջին քայլերն ենք անում այս ճանապարհին, բայց պատրաստ ենք ակտիվ դերակատարություն ունենալ։ Այս բարձր մարմնի անդամ դառնալու կարևոր որոշումը հեշտ չի կայացվել։ Սակայն, հաշվի առնելով Հայաստանի պատմությունը՝ մենք հաստատակամ էինք այն համոզման մեջ, որ անպատժելիության վերացումը, արդարադատության և պատասխանատվության խթանումն առանձնակի կարևորություն ունեն, և դրանց կարելի է հասնել միայն մեր ջանքերի համախմբմամբ»,- մասնավորապես նշել էր Միրզոյանը: |
«Զելենսկին հեռանալու տարբերակը չբացառեց. դա ավելի արժանապատիվ է, քան զոհաբերվելը»․ Սուրեն Սուրենյանց
017:12««Իրական» Հայաստանում շարունակում են հեքիաթներ պատմել խաղաղությանը շատ մոտ լինելու մասին»․ Տաթևիկ Հայրապետյան
2517:00«Ադրբեջանը վիճարկում է ՀՀ տարածքային ամբողջականությունը»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6016:44«Ուկրաինան կստեղծի իր «սեփական ՆԱՏՕ»-ն, եթե Կիևին չընդունեն դաշինքում»․ Զելենսկի
8716:32«Կասկածներ ունեմ՝ Ֆրանսիայի դեսպանը գործում է Նիկոլի իշխանությունը պահելու համար»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
4016:24«Այգեձորի նախկին գյուղապետը դատի է տվել Բերդի համայնքապետարանին»․ Ոսկան Սարգսյան
5515:48