Հարավային Կորեայի խորհրդարանը դեմ գնաց նախագահին ու չեղարկեց արտակարգ դրությունը
![]() Թեև Հարավային Կորեայի նախագահը հայտարարել էր երկրում ռազմական դրություն մտցնելու մասին, սակայն խորհրդարանը քվեարկել է երկրում ռազմական դրությունը չեղարկելու օգտին, հայտնել է Հարավային Կորեայի Ազգային ժողովի խոսնակը։ Ըստ երկրի Սահմանադրության՝ ռազմական դրությունը պետք է հանվի, երբ դա պահանջի խորհրդարանական մեծամասնությունը։ Խորհրդարանի 300 անդամներից ներկա են եղել 190-ը, բոլոր 190-ը կողմ են քվեարկել ռազմական դրությունը վերացնելու առաջարկին։ Երկրի սահմանադրության համաձայն, նախագահը պետք է չեղարկի հրամանագիրը քվեարկությունից հետո։ Կորեական հեռուստաալիքների փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները քվեարկելու համար ցատկել են խորհրդարանի ցանկապատի վրայով, քանի որ ռազմական դրության ժամանակ արգելված է քաղաքական գործունեությունը, այդ թվում՝ խորհրդարանի։ Ներկա պահին շենքի մոտ արդեն բախումներ են ընթանում զինվորականների և ցուցարարների միջև։ Խորհրդարանի շենքն արգելափակված է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը «ռազմական արտակարգ դրություն» է հայտարարել՝ երկրի ընդդիմությանը մեղադրելով խորհրդարանը վերահսկելու, Հյուսիսային Կորեային համակրելու և կառավարությանը կաթվածահար անող հակապետական գործունեության մեջ։ |
«Զելենսկին հեռանալու տարբերակը չբացառեց. դա ավելի արժանապատիվ է, քան զոհաբերվելը»․ Սուրեն Սուրենյանց
017:12««Իրական» Հայաստանում շարունակում են հեքիաթներ պատմել խաղաղությանը շատ մոտ լինելու մասին»․ Տաթևիկ Հայրապետյան
2517:00«Ադրբեջանը վիճարկում է ՀՀ տարածքային ամբողջականությունը»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6016:44«Ուկրաինան կստեղծի իր «սեփական ՆԱՏՕ»-ն, եթե Կիևին չընդունեն դաշինքում»․ Զելենսկի
8716:32«Կասկածներ ունեմ՝ Ֆրանսիայի դեսպանը գործում է Նիկոլի իշխանությունը պահելու համար»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
4016:24«Այգեձորի նախկին գյուղապետը դատի է տվել Բերդի համայնքապետարանին»․ Ոսկան Սարգսյան
5515:48